Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են,նաև առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է 2018 թվականին զինված ուժերում իրականացված աշխատանքները, պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են, առաջընթաց է արձանագրվել մի շարք ուղղություններում, հատկապես` զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով։

Զինված ուժերում իրականացված ստուգումների, զորավարժությունների և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

168.am

(Visited 20 times, 1 visits today)