«Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ»

Ագնեսա Խամոյանի հրապարակումը.

«Նկարահանումից կես ժամ առաջ զանգ եմ ստանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակից` պարոն Գրիգորյանը չի կարող գալ, գործեր ունի:

Իմ բոլոր առաջարկությունները, որ հարցազրույցը կարող ենք տեղափոխել ցանկացած այլ ժամի, ի վերջո, երեկոյան՝ 22:00-ին կարող ենք ուղիղ եթեր մտնել, մերժվում են:

Այս հարցազրույցի համար դեռ շաբաթներ առաջ եմ աշխատանք տարել, խոսել ենք անգամ հարցազրույցի թեմաների շուրջ՝ փոխհամաձայնության եկել / ի վերջո, խոսքը մեր երկրի անվտանգության մասին է/:

Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ:

Ցավում եմ. եթերից կես ժամ առաջ, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության ԽՈՍԵԼՈՒՑ հրաժարվելն առնվազն անլուրջ է, ՊԱՐՈՆԱ’ՅՔ:

Իսկ հարցերն այնքան շատ են…»:

info24.am

(Visited 174 times, 1 visits today)