Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը քաշեց Հայաստանի կարմիր գիծը

Մոսկվայում ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ ասելով, թե դրա ընթացքում չի եղել որևէ բանակցություն, այլ ծանոթացել են միմյանց ընկալումներին, ժողովուրդների ընկալումներին:

Картинки по запросу նիկոլ փաշինյան մոսկվա

Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել, նա հանդիպումից հետո էլ խոսել էր այդ մասին: Բայց Մոսկվայում նա վերահաստատել է նաև, որ չի բանակցելու Արցախի անունից, քանի որ Արցախի քաղաքացիները ունեն իրենց կառավարությունն ու իրենց նախագահը, ինքը իրավասու չէ ներկայացնել նրանց: Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո այդ վերահաստատումը կարևոր է, ու հատկանշական է, որ այն արվում է Մոսկվայում:

Բանն այն է, որ նախօրեին էլ Մոսկվայում հանդիպել էին ՌԴ նախագահ Պուտինն ու Էրդողանը: Իհարկե, նրանց քննարկումների հիմնական թեման ոչ թե Արցախն էր, այլ Սիրիան:

Բայց կասկած չկա, որ այդ հանդիպումը տեղի է ունենում միջազգային լայն համատեքստում, և շատ ավելի լայնացած, այսինքն՝ նոր լայնացումների: Խոսքը Վենեսուելայի իրադարձությունների մասին է, որոնք թվում են մեզնից հեռու, սակայն իրականում դրանք իրենց վրա կրում են աշխարհաքաղաքական լայն տրանսֆորմացիաների և վերադասավորումների թերևս անխուսափելի թվացող հեռանկար:

Похожее изображение

Արդեն իսկ ակնառու է, որ Վենեսուելայում բախվում են ԱՄՆ և արևմտյան աշխարհը մի կողմից, և Թուրքիան ու Ռուսաստանը՝ մյուս: Այստեղ, իհարկե, խիստ ուշագրավ վիճակում է հայտնվում Ադրբեջանը: Բանն այն է, որ Վենեսուելայի կառավարությունը դեռևս Ուգո Չավեսի նախագահության շրջանից ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ ռուս-վրացական պատերազմից հետո: Վրաստանը ներկայումս այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների առումով իր աջակցությունն է հայտնել ընդդիմությանը, այսպես ասած՝ ճանաչելով դրա առաջնորդ Խուան Գուաիդոյի իշխանությունը:

Թբիլիսիի այս քայլն իհարկե տեղավորվում է երկրի եվրաատլանտյան ինտեգրացիայի տրամաբանության մեջ, և Վրաստանը ձգտում է համահունչ լինել արևմտյան վարքագծին, բայց կա նաև ակնկալիքը, որ Վենեսուելայում նոր իշխանության դեպքում այդ երկիրը կարող է չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի նախկին ճանաչումը:

Եվ այստեղ հետաքրքիր վիճակում է հայտնվում Ադրբեջանը: Մի կողմից Թուրքիան ու Ռուսաստանը՝ «ավագ եղբայրն ու ընկերը» ճանաչում են Վենեսուելայի դեռևս նախագահ Մադուրոյի իշխանությունը, ըստ այդմ՝ Բաքուն չի ուզում լինել հակադիր, մյուս կողմից, իհարկե, Ադրբեջանը ևս կցանկանար, որ լիներ չճանաչված սուբյեկտների ճանաչումը չեղարկող քայլ:

Похожее изображение

Դա, իհարկե, Բաքվին առարկայորեն ոչինչ չի տա Արցախի հարցում, սակայն կլինի բարոյական հաղթանակ, որը Ալիևը կարող է փորձել առնվազն մատուցել իր երկրի ներսում, որովհետև այստեղ էլ հասարակության հետ և իշխանության ներսի նրա խնդիրները բավականին ակնառու են: Այս իրավիճակում Դավոսում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում ու զրույց, իսկ հետո Դավոս Փաշինյանին է զանգահարում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը, և նրանք խոսում են երկկողմ հարաբերությունից ու ռեգիոնից, բայց չեն խոսում Արցախից:

Իսկ Բոլթոնն էլ զանգահարում է մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ ներսում նախագահ Թրամփի և դեմոկրատների լարվածությունը հասել է չափազանց ուժգին աստիճանի և տեղեկություն կա, որ Թրամփն արդեն նախապատրաստում է արտակարգ դրության հրամանագիր:

Առաջիկայում արդեն Սիրիայի հարցում խաղի մեջ է մտնելու Իրանը՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ եռակողմ ֆորմատի Վեհաժողովի շրջանակում, որի մասին ազդարարել են Պուտինն ու Էրդողանը իրենց հանդիպումից հետո: Իսկ Երևանում Իրանն արդեն մտել է խաղի մեջ, և նախօրեին Իրանի դեսպան Սեյեդ Սաջադին հանդիպել էր Հայաստանի ԱԺ նախագահի հետ:

Մաքոքի մասշտաբն ու արագությունը հնարավոր է պատկերացնել, հատկապես որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին ուղղել են նաև հարցը Վենեսուելայի վերաբերյալ: Այդ առումով Հայաստանի վարչապետին հաջողվել է մանևրել Արևմուտքի և ՌԴ միջև, մի կողմից՝ հայտարարելով, որ հստակ չէ այնտեղ պրոցեսի սահմանադրականությունը, մյուս կողմից, սակայն, նշելով՝ որ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում:

Картинки по запросу նիկոլ փաշինյան մոսկվա

Ահա այս ամենի համատեքստում էլ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ընդմիջումից հետո երկրորդ անգամ է միարժեք հստակությամբ արձանագրում, որ չի պատրաստվում բանակցել Արցախի իշխանության ու ժողովրդի փոխարեն:

Եթե առաջին հստակ և միարժեք հայտարարությունը Ստեփանակերտում էր, ապա առավել խորհրդանշական է դառնում, որ երկրորդը հնչում է Մոսկվայում, ընդ որում՝ շեշտադրմամբ, որ Արցախն ունի իր իշխանությունը: Սա նաև որոշակի պատասխան է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կիրառելու Ադրբեջանի հնարքին: Գործնականում, Փաշինյանը Մոսկվայում քաշում է կարմիր գիծ կամ, այսպես ասած՝ մգացնում դրա գույնը՝ ավելի տեսանելի դարձնելու համար, որպեսզի ներկայիս արագացած պտույտի մասնակիցների համար բացառի հայկական կողմի «կարմիր գիծը» չնկատելը կամ դրա «ալիբին»:

Ընդ որում՝ այս հանգամանքը հատկանշական է նախօրեին էլ ՀՅԴ Ընդհանուր ժողովի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի փաստացի ստացած համահայկական աջակցությունն այդ «կարմիր գծի» հարցում, որից հետո Փաշինյանն այն քաշեց Մոսկվայում՝ որտեղ ամենից հաճախ են դիմում Ադրբեջանն ու Թուրքիան այդ գիծը խախտելու դիմումներով:

1in.am

(Visited 305 times, 1 visits today)