Կիանո Ռիվզի այս գրառումը պայթեցրել է համացանցը. սա կփոխի նաև ձեր կյանքը

Քիանու Ռիվզն իրավամբ համարվում է աշխարհում ամենաբարի, պարզ և «սովորական» հայտնիներից մեկը։ Ոչ փառքը, ոչ փողը չկարողացան փոխել նրա բնույթը։

Իր հաջող կարիերայի երկար ու ձիգ տարիների ընթացքում նա նույն սովորական ու հաճելի տղան մնաց, ինչպիսին որ կար իր մասնագիտական ուղին սկսելու ամենասկզբում։

Positive-ը ներկայացնում է Քիանու Ռիվզի այն նամակը, որը պայթեցրել է համացանցը.

«Տեսնու՞մ եք մարդկանց իմ հետևում։ Նրանք բոլորը աշխատանքի են վազում՝ առանց որևէ բանի վրա ուշադրություն դարձնելու։

Երբեմն առօրյան այնպես է մեզ կլանում, որ մենք մոռանում ենք թեկուզ մեկ րոպեով կանգ առնել, որպեսզի վայելենք կյանքի գեղեցկությունը։ Մենք իսկական զոմբիների ենք վերածվում։

Բարձրացրեք ձեր աչքերը և հանեք ականջներից ականջակալները։ Ողջունեք անցորդին, կամ գրկեք նրան, ով իրեն վատ է զգում։

Որևէ մեկին ձեր օգնությունն առաջարկեք։ Ամեն օրն ապրեք այնպես, կարծես դա ձեր վերջին օրն է։

Քչերը գիտեն, որ մի քանի տարի առաջ ինձ մոտ սարսափելի ընկճախտ էր։ Ես երբեք ոչ ոքի այդ մասին չեմ ասել։

Ես պետք է գտնեի դա հաղթահարելու իմ ձևը։ Եվ ես հասկացա. նա, ով չի թողել, որ ես երջանիկ լինեմ, հենց ես եմ։

Մեր ապրած ամեն օրն անգին է։ Եկեք համապատասխանաբար վերաբերվենք այդ փաստին։ Չկա որևէ երաշխիք, որ վաղը կգա, դրա համար էլ սկսեք ապրել հենց այսօր։

Հույս ունեմ, որ դուք կկիսվեք իմ այս գրառմամբ, որպեսզի այս տոնական օրերին գոնե մի քիչ շատ լինի սերը։ Հաջողություն Ձեզ»։

Քիանու Ռիվզ

infosarm.ru

(Visited 74 times, 1 visits today)