Ինքը ոչ թե որպես արդարության ջատագով է հանդես գալիս, այլ որպես արդարությունը խոչընդոտող

«Ընդհանրապես փողոցը արդարադատության հետ պետք է որևէ առնչություն չունենա, իսկ եթե անգամ փողոցում ինչ-որ դեպքեր են զարգանում, դա չպետք է ազդի դատարանի վրա:

Картинки по запросу իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Դատարանները պետք է որոշակի ներուժ ունենան՝ դիմակայելու ցանկացած կարգի ճնշման՝ լինի փողոցային, թե իշխանությունների ճնշում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու փաստին, մեր զրուցակիցն ասաց, որ դեռ չի կարող ոչինչ ասել, քանի որ դեռ չի տեսել հիմնավորումները.

«Բայց այդ փողոցային զարգացումները՝ կապված Մանվել Գրիգորյանի հետ, անցանկալի և նույնիսկ ինչ-որ տեղ դատապարտելի երևույթներ են. մարդիկ չպետք է փողոցում արդար դատ կայացնեն»:

Картинки по запросу իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ փողոց դուրս գալով և որևէ մեկի կալանավորումը պահանջելով՝ ինքը ոչ թե որպես արդարության ջատագով է հանդես գալիս, այլ որպես արդարությունը խոչընդոտող:

Անդրադառնալով մեկ այլ արատավոր երևույթի՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքին՝ Վարդան Հարությունյանը նկատեց, որ մեր երկրում այդ ինստիտուտը նոր-նոր է կայանում.

«Եվ մարդը այնքան էլ լավ չի հասկանում՝ ինչ է փաստաբանը, ինչ է այդ ինստիտուտը, և փաստաբաններին սկսում են նույնացնել պաշտպանների հետ, այսինքն՝ հանցագործության հեղինակը և հանցագործողին դատարանում պաշտպանողը մարդկանց աչքում նույնացվում է, և սկսվում է մի անհասկանալի հարձակում փաստաբանների վրա»:

Похожее изображение

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 43 times, 1 visits today)