«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։
Պարոն Հայրապետյան, նախկին իշխանության ներկայացուցիչներըպարբերաբար ինչ-ինչ չարաբաստիկ գուշակություններ են անում, նշում, իբր Արցախի հարցում
Հայաստանի դիրքերը թուլացել են։
ԸստՁեզ, ի՞նչ ակնկալիքներ կան արցախյան կարգավորման հարցում։

– Ինչպես չարդարացան նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իրենց տեսանկյունից լավատեսական այն գուշակությունները, թե իշխանությունները չեն փոխվելու մինչև խորհրդարանական հերթական ընտրություններ, այնպես էլ չեն արդարանա այս բանդագուշանքները:
Արցախյան կարգավորման հարցում առաջիկայում որևէ տեղաշարժ պետք չէ ակնկալել. համենայն դեպս, ավելի վատ չի կարող լինել, քան մեկ, երկու, տասը, քսան տարի առաջ էր, եթե իհարկե ՌԴ-ն պատերազմ չհրահրի:
– Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, ինչը նշանակումէ, որ այդ կառույցն առավել մեծ կարևորություն է ստանումՀայաստանի համար։
Ի՞նչ քայլեր պիտի անի Հայաստանը, որկարողանա հակակշռել
Ռուսաստանի ազդեցության մեծացումըտարածաշրջանում և
մեր երկրի վրա, արդյո՞ք եվրոպական երկրներնիրենք էլ անելիքներ չունեն այդ ուղղությամբ։
– Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը քայլեր անի, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում չմեծանա. դա ամենևին մեր խնդիրը չէ, այլ արևմտյան երկրների, որոնց մենք կարող ենք ընդամենը քաջալերել՝ մեր պետության անվտանգությունը չվնասելու աստիճան:

Մեր երկրի վրա Ռուսաստանի ազդեցությունը չափազանց մեծ է եղել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելով չէ, որ այդ ազդեցությունը կարող է աճել կամ նվազել:
Եթե ուզում ենք արմատից կտրել օտարերկրյա՝ երբեմն գաղութայինի աստիճանի հասնող ազդեցությունը, ապա առաջին հերթին պետք է լյուստրացիա իրականացնել, իսկ երկրորդ հերթին՝ մտածել մեր հոգևոր անվտանգության մասին: Քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցություններն ընդամենը ածանցյալ են, որոնք պղպջակի նման կարող են մեկ օրում հօդս ցնդել:

–Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսելով Հայաստանիանդամակցության մասին ԵԱՏՄ–ին, փաստացի կրկին բնութագրել էայդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ավելին, օրինակ բերեց«Իսլամական պետությանը», նշելով,
որ Օբաման Բուշի սխալըուղղելու համար դուրս բերեց զորքերը Իրաքից,
արդյունքումձևավորվեց «Իսլամական պետությունը»։
Արդյո՞ք այսհամեմատությունը խնդիրներ չի հարուցի Հայաստանի համար, թեՌԴ–ի, թե ԱՄՆ–ի հետ հարաբերություններում։
– Թույլ տվեք հիանալ պարոն Վարչապետի դատողությամբ. դա իրապես պետական մտածողության արգասիք է: Իսկ եթե խնդիրների ու ցավի հարուցումից խուսափելը կարծրացած ճշմարտություն լիներ, ապա որևէ կին չէր մայրանա:
Վարչապետի համարձակ և գրագետ դատողությունը հենց այն է, որը կարող է բավարարել Ձեր նշած թե՛ երկու հակոտնյա կողմերին, թե՛ մեզ:

Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ
Փաշինյանի կառավարության բարձր լեգիտիմությունը թույլ կտաառավել
մեծ արդյունք արձանագրել Արևմուտքի հետհարաբերություններում,
թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։
Ո՞րն է պատճառը, որ այդ ակնկալիքները իրականություն դեռ չենդարձել։
– Եթե ակնկալիքներն առայժմ տեսանելի իրականություն չեն դարձել, ապա դա ամենևին չի նշանակում, թե առաջիկայում չեն դառնալու:
Պարոն Փաշինյանի ժողովրդային բարձր լեգիտիմությունն ընդամենը մեկ ամիս առաջ է խորհրդարանական ընտրություններով ամրագրվել իրավական լեգիտիմությամբ. այնպես որ, բոլոր կարգի նվաճումների հնարավորությունը նոր է ընձեռված: