Երևանում կառքերի սակագները 1920 թվականի ամռանը. Aniarc.am

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը (ANIARC) արխիվային փաստաթղթերից վեր է հանել Երևանի կառքերի համար գործող սակագները մոտ 100 տարի առաջ։

* * *

Երևանի քաղաքագլուխ՝ Մ. Մուսինյան

Վարչության անդամներ՝ Ա. Աստվածատրյան, Ա. Շարաֆյան

23 հուլիսի, 1920 թվական

ՍԱԿԱԳԻՆ ԿԱՌՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքում, ինչպես նաև մինչև երկաթուղու նոր կայարան – 200 ռուբլի

Մինչև Նորքի կամուրջ – 300 ռուբլի

Մինչև գերեզմանատները – 400 ռուբլի

Նորք – 600 ռուբլի

Նորք գնալ և վերադառնալը կես ժամ սպասելով՝ 1000 ռուբլի

Կոնդ – 300 ռուբլի

Քաղաքից երկաթուղու հին կայարան և հակառակը՝ 500 ռուբլի

Երկաթուղու հին կայարանը և վերադառնալը 15 րոպե սպասելով՝ 800 ռուբլի

Ժամը կառքով ման գալը՝ 600 ռուբլի

Ժամը կառքով զբոսնելը՝ 1000 ռուբլի։

blog.168.am

(Visited 15 times, 1 visits today)