Երբ ներխուժեցին, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել. Լևոն Տեր-Պետրոսյան

Ինչպես հայտնի 1996թ․-ին Հայաստաում տեղի ունեցած նախագահական ընտրությունները անցան բավական ծանր մթնոլորտում․․․

Картинки по запросу սերժ սարգսյան լևոն

Վազգեն մանուկյանի կողմնակիցները, չէին ընդունում ընտրության արդյունքները, որով Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել էր ՀՀ նախագահ․․․

Այդ օրերին Վազգեն Մանուկյանի կողմնակիցների թիվը, որ  հասնում էր հարյուր հազարների, երթեր ու բողոքի ցույցեր էին կազմակերպում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ․․․

Похожее изображение

1996թ.-ի սեպտեմբերի 25-ին ժամը 16։30, Ազատության հրապարակում կազմակերպված մեծ ցույցի ժամանակ, խոսափողին մոտենում է Վազգեն Մանուկյանը և ասում

 “Եթե մենք գնանք նամակ տանք,  պահանջ դնենք ու հետ վերադառնանք, ապա դրանից ոչ մի բան չի փոխվելու․․․

Похожее изображение

Դրա համար ես առաջարկում եմ հետևյալը. մենք հիմա գնում ենք այնտեղ, եթե չթողնեն ներս, մտնում ենք ժողովրդով: Եթե թողնում են, մտնում եմ ես․․․

Բայց ինչպես և կոմունիստների ժամանակ, առանց բռնության, իրեն կբերենք, ինքը պատասխան կտա: Կամ կհամաձայնվեն մեր այն պահանջների հետ, որ ամեն մի մարզից երեք արկղ կբացի․․․

Картинки по запросу սերժ սարգսյան լևոն

Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե, եթե 20-30 րոպե հետո մենք դուրս չեկանք, եկեք մեր հետևից: Գնացինք”:

Այսպես ժողովուրդը “Վազգեն, նախագահ” վանկարկումներով, Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվեց դեպի ԿԸՀ, որը գտնվում էր խորհրդարանի շենքում․․․

Похожее изображение

Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների․․․

Խոսք է առնում ցուցարարներից Պարույր Զաքարյանը և ասում. “Եթե Վազգեն Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մեն համարում ենք, որ նա ձերբակալված է և ձեռք ենք առնում անվտանգության միջոցներ”․․․

Картинки по запросу սերժ սարգսյան լևոն

Ժողովուրդը մեծ ոգևորությամբ է ընդունում այս խոսքերը: Ժողովուրդը ջարդում է Ազգային ժողովի երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք․․․

Պահպանված կադրերից չի երևում, թե ինչ է կատարվում: Ամբողջ ընթացքում լսվում է “Վազգեն, նախագահ” կոչերը․․․

Երբ պահը հասնում է կրիտիկական վիճակի, Սերժ Սարգսյանը, ում վրա որ այդ օրերին դրված էր անվտանգության պատասխանատվությունը, շտապ գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։

Похожее изображение

Հիշում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ` բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկե՛ք իմ հետևից․․

20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, և այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան․․․

Картинки по запросу սերժ սարգսյան լևոն

Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց․․․

info24.am

(Visited 60 times, 1 visits today)