Արդեն ժամանակն է, որ մի քիչ հանդարտվենք. Կարինե Խոդիկյան

Մեր հասարակությունը քաղաքականացված է և այդ պրիզմայով է նայում ամեն ինչին. «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանն ընդգծեց, որ դա բնական է, քանի որ հետհեղափոխական շրջանը բերում է մտքերի և հույզերի բուռն դրսևորման, կտրուկ արձագանքի. «Բայց արդեն ժամանակն է, որ մի քիչ հանդարտվենք»:

Կ. Խոդիկյանի դիտարկմամբ՝ այսօր կա երկու իրականություն, վիրտուալ՝ հատկապես ֆեյսբուքը, և իրական կյանքը. «Երբ մտնում ես ֆեյսբուք, քեզ թվում է աշխարհի վերջն է կամ աշխարհի սկիզբն է՝ նայած իրավիճակի, հետո դուրս ես գալիս փողոց, տեսնում ես, որ կյանքը շարունակվում է: Խորհուրդ կտայի հանգիստ ապրել, կարողանալ երբեմն կողքից դիտել ինքդ քեզ…»:

Արձակագրի խոսքով՝ իշխանության համար փորձության մեծ շրջան է. հասարակությունը դրել է պահանջ՝ նախկինների հետ չհամեմատվել, և սպասում է փոփոխությունների՝ թեկուզ փոքրիկ քայլերով… Լրջանալու պահն է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայաստանյան հեռուսաալիքներից մեկով ցուցադրվեց Մարտի մեկի մասին պատմող ֆիլմ, որն արժանացավ հանրության բացասական արձագանքին, քանի որ ֆիլմում պատկեր էր ստեղծվել, թե տուժողը գործող իշխանությունն է եղել և ոչ թե հանրությունը, Կարինե խոդիկյանն ընդգծեց, որ Մարտի մեկի մասին խեղաթյուրված ֆիլմ նկարահանելով՝ անցել են բարոյականության սահմանը:

1in.am

(Visited 97 times, 1 visits today)