Ասեմ որ փաստաբանները խուսափում են խոսել. Մնացածը չբացեմ. Պետրոս Ղազարյան

Լրագրող մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նուբարաշենի քրեակատարողականում Մհեր Եղիազարյանի մահը շատ ցավալի է։
     Բայց ես չեմ հասկանում իմ այն գործընկերներին ովքեր ներքաղաքական մոլուցքով տարված սուտ են տարածում ՝ չհարգելով ոչ Մհերի հիշատակը, ոչ էլ իրենց ընթերցողներին։


     Մհերը չի մահացել հացադուլի մեջ՝ դա սուտ է։
     Բայց այդ փաստը չի ստվերում մի շարք հարցեր։ Ինչու նրա փաստաբանները պատշաճ չեն բարձրաձայնել առողջական խնդիրների մասին։

Արդյոք պատկան մարմինները ամեն ինչ արե՞լ են, որ Մհերը չմահանար, բուժօգնությունը և պայմանները եղել են նրա առողջական վիճակին ադեկվատ։
     «ԼՈՒՐԵՐ»-ի թիմը զբաղվում է այս խնդիրներով։ Ասեմ որ փաստաբանները խուսափում են խոսել։ Մնացածը չբացեմ»:

mamul.am

(Visited 81 times, 1 visits today)