Առաջին անգամ չհավատացի, որ պետական գործիչը կարող է նման բան ասել․ Պարոն Փաշինյան, ձեր վերջին ելույթները ուղղված են ամբոխին, ոչ թե ժողովրդին

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր ուշադիր նայեցի վարչապետի լայվը Դավոսից:

Ասել, թե հուզված եմ ու զարմացած, կնշանակի ոչինչ չասել: Չեմ ուզում անդադառնալ Ալիևի հետ հանդիպման «բացատրություններին», դա այլ թեմա է, որի մասին դեռ կխոսեմ: 

Հիմա այլ բանի մասին. վարչապետը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, ու որ բյուջեից փող ենք տալիս, իրենք էլ կկարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել:

Երկու անգամ լսեցի այս կտորը, որովհետև առաջին անգամ չհավատացի, որ պետական գործիչը կարող է նման բան ասել:

Փաստորեն, երկրում առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը լուծելու շատ հեշտ ճանապարհ կա, մենք էլ տանջվում, ուրիշ երկրների փորձ ենք ուսումնասիրում, համակարգային լուծումներ փնտրում:

Ընդամենը պետք է պարգևավճարներ տալ պետական պաշտոնյաներին, նրանք էլ թող իրենց հայեցողությամբ որոշեն, թե ում ինչքան կբաժանեն իրենց գրպանից:

Ճիշտ է, ես չեմ պատկերացնում, ինչպես են որոշելու, թե ով է ավելի «արժանի» ողորմության, բայց դատելով Արարատի մարզի ձեր խիստ «պրոֆեսիոնալ» կադրից, մի լուծում կգտնեն. օրինակ, օգնություն խնդրողը թող 3 անգամ երդվի ձեռքերը առաջ դրած, որ հանկարծ խաչ չանի:

Պարոն Փաշինյան, ձեր վերջին ելույթները և դիմումներն ուղղված են ամբոխին, ոչ թե ժողովրդին: Ենթադրում եմ, գիտեք տարբերությունը` ժողովուրդը միշտ խելացի է, այդ ամբոխն է, որ անգիտակից է»։

mamul.am

(Visited 139 times, 1 visits today)