Անհնար է, քանի ես սաղ եմ, նման բան չի լինելու. Շատ կասկածում եմ, թե իշխանության մտքով կանցնի նման բան նախաձեռնել

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով ֆեյք նորություններ տարածող կայքերը կարող են արգելափակվել առանց դատարանի որոշման, ինչպես նաև պատիժ է սահմանում համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, պետության խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Картинки по запросу Լևոն Բարսեղյան

Ըստ օրինագծի՝ նախատեսվող տուգանքները քաղաքացիների, պաշտոնյաների և իրավաբանական անձանց համար տարբեր են։ Օրինակ՝ 5000 ռուբլի քաղաքացիների համար, մինչև 50 հազար՝ պաշտոնյաների և մինչև մեկ միլիոն ռուբլի՝ իրավաբանական անձանց:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բացառում է Հայաստանում համանման նախագծի կյանքի կոչելը․ «Անհնար է, քանի ես սաղ եմ, նման բան չի լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Լևոն Բարսեղյանը հիշեցնում է, որ 5-րդ գումարման ԱԺ-ն նման նախագիծ կյանքի կոչելու փորձեր արել է, սակայն ապարդյուն։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է շահագրգիռ կողմերի հետ սկսել քննարկումներ կեղծ լուրերի կամ, այսպես կոչված՝ «fake news»-ի խնդրի լուծման համար՝ նշելով․

«Սա խնդիր է, որին առերեսվում ենք ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհը, և որի մասին բարձրաձայնում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյանները։

Картинки по запросу Լևոն Բարսեղյան

Սա է պատճառը, որ տարեսկզբից սկսած՝ օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացվում տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իսպանիա և այլն։ Խնդիրը հրատապ է, քանի որ կեղծ լուրերը ոչ միայն ապակողմնորոշում են հասարակությանը, այլև դիտարկվում են որպես տեղեկատվություն ստանալու, տարածելու իրավունքը ոտնահարելու միջոց»։

«Չի կարելի հուսալ, որ բամբասանքը հնարավոր է կարգավորել, բամբասանքը չի կանոնակարգվում։ Հիշեք այս թեմայով ԱԺ-ում իմ ելույթը։ Ես շատ պարզ բացատրել եմ, փակո՞ւմ եք, մարդիկ ուրիշ տեղեր են սկսում խոսել, սկսում են թռուցիկներ սարքել։

Ուրիշ բան, որ հակաագիտացիոն միջոցներ պետք է գործածվեն։ Գործող օրենսդրությունը, քաղհասարակությանը դա թույլ է տալիս անել։ Իշխանությունը ունի իր լծակները՝ իր արածները ներկայացնելու կամ հերքելու այսինչ զրպարտչական լուրը։ Անհնար է՝ հրամայական կերպով օրենքով նման բամբասանք սահմանափակելը»,- հավելեց Լևոն Բարսեղյանը։

Նախկինում, նրա խոսքերով՝ իշխանությունը ուղղակի վերահսկում էր ԶԼՄ-ների մի մեծ զանգվածի, հատկապես հեռարձակողներին, հիմա երբ ազատություն է, ամեն մեկն իր կարծիքն է հայտնում, որոշ պաշտոնյաներ դժգոհում են, հասարակությունը կարծում է, թե հիմա փորձանք կբերեն․

Картинки по запросу Լևոն Բարսեղյան

«Բաց հասարակության մեջ պարբերաբար լինելու է և՛ բամբասանք, և՛ դեղին մամուլ, և՛ լինելու են իշխանությունների դժգոհություններ։ Չեմ ուզում՝ լուն ուղտ դառնա»,- հավելեց նա։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ կան ֆեյք ֆաբրիկաներ, որոնք զբաղվում են այս կամ այն հանձնարարություններ կատարելով, և այս ամենը կարող է կարգավորվել հերքում կամ պատասխան հրապարակելով։

«Շատ կասկածում եմ, թե իշխանության մտքով կանցնի նման բան նախաձեռնել»,- հավելեց նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանը շարունակում է այն քաղաքականությունը, որ տարիներ շարունակ իրականացրել է, և կարող է սեփական հայեցողությամբ որոշել՝ այս կայքը պետք է մնա, թե պետք չի, որ մնա։ Միևնույն ժամանակ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ ֆեյք լուրերը մարտահրավեր են և ամբողջ աշխարհն է այդ մարտահրավերի առջև կանգնած։

«Իհարկե, այդտեղ կարող են նաև լինել որոշ օրենսդրական լուծումներ, բայց այդ լուծումները պետք է այնպես արվեն, որպեսզի անհիմն սահմանափակում չստեղծի խոսքի ազատության համար։

Ռուսաստանի դեպքում ես համոզված չեմ, որ այդպիսի օրենք ընդունելով՝ նրանք չեն սահմանափակի խոսքի ազատությունը։ Առանց այդ էլ այդ երկրում խոսքի ազատության վիճակը բարվոք չէ, առանց այն էլ այնտեղ բավական խնդիրներ կան, և հիմա այդպիսի օրինագիծը կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը։ Միջազգային կառույցները շատ քննադատաբար են մոտենում Ռուսաստանի խոսքի ազատության վիճակին։

Ռուսաստանն ամենևին էլ պատվաբեր հորիզոնական չի զբաղեցնում այդ ցանկում և համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում այս օրինագիծը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, չպետք է թույլ տալ, որ նման օրինագծերը ներմուծվեն Հայաստան։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ ֆեյք լուրերի և ֆեյք ֆաբրիկաների խնդիրը մեզանում էլ բավականին սուր է, բայց շատ կարևոր է դրան հակազդել այնպիսի քայլերով, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը։

Картинки по запросу Լևոն Բարսեղյան

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների՝ հրապարակումների նկատմամբ զգայուն լինելուն, ապա, Աշոտ Մելիքյանի կարծիքով, դա վատ չի, դա նշանակում է, որ իշխանությունը, ի տարբերություն նախորդների, որոնք, որպես կանոն, արհամարհում էին ցանկացած քննադատական նյութ, այս իշխանությունը արձագանքում է, և ճիշտ է արձագանքելը, քան ամեն ինչ իր մեջ պահելով, կոնկրետ լծակներ կիրառելով՝ սահմանափակել լրատվամիջոցի ազատությունը․

«Ավելի լավ է զգայուն լինել և բանավիճել, քան լծակներ օգտագործել խոսքի ազատությունը և լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու համար։ Կարծում եմ՝ լրատվամիջոցներն էլ պետք է ընկալվեն իշխանություններին որպես իրենց լսարան, և եթե արձագանք է լինում, շարունակեն ազատ բանավիճել նրանց հետ նաև քննադատելով, բացթողումները ի ցույց դնելով։ Բայց երբեք այդ բանավեճը չպետք է վերածվի այդ լրատվամիջոցի նկատմամբ ճնշման»,-հավելեց Աշոտ Մելիքյանը։

1in.am

(Visited 160 times, 1 visits today)