Աշոտ Ասատրյանի դիպուկ գրառումը. Ախպեր հերիքա, վերջ, ամեն ինչ չի, որ…

Նիկոլ ջան, Դավոսում ի՞նչ խոսեցիր՝ պատմի: Նիկոլ ջան, վերելակում ի՞նչ որոշեցիք՝ պատմի: Նիկոլ ջան, դու ինչ ասեցիր, բա ինչ պատասխանեցին, բա ոնց ընդունեցիր…

Ախպեր հերիքա, վերջ, հասկացանք, բոլորդ էլ անհանգստանում եք, բայց թողեք էս իշխանությունը մի քիչ քաղաքական պատասխանատվություն ստանձնի:

Ամեն ինչ չի, որ պետքա ասել՝ ժողովուրդ, ո՞նց անենք, սենց ենք խոսացել, բա հետո ինչ ասենք: Չէ ախպեր, երկրի ղեկավար ես, երկրի իշխանություն եք, հայդե գնացեք հանդիպումների, քննարկումների, խոսեք, գցեք, բռնեք:

Ամեն ինչ, որ քցեք ժողովրդի որոշելու վրա, հետո հենց մի բան մեր սրտով չեղավ բոլորդ փախնելու եք ու նայեք ժողովրդի վրա, թե բա՝ դուք տենց արեցիք: Չէ ախպեր, գնացեք վիզ դրեք, հարցեր լուծեք, որ գաք ժողովրդին պատասխան տաք: Իշխանություն լինելով հանդերձ շատ լավ պետքա գիտակցեք, թե կոնկրետ որ հարցի շուրջ ժողովուրդը ինչ կարծիք ունի:

Թե չէ, ամեն հանդիպումից հետո պետքա գան ստուգարք հանձնեն մեզ մոտ ու սենց խուսափեն որոշումներ կայացնելուց ու դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Իրանք բոլորն էլ անգիր գիտեն, թե Արցախի հարցում ժողովուրդը ինչ կարծիք ունի: Մնացածը թող արդեն իրենց ուժերով էտ պահանջը առաջ տանեն: Կտանեն՝ հալալ լինի, չեն տանի՝ ժողովրդի դատին կհանձնվեն:

Թե չէ՝ Նիկոլ , բան ու գործդ թող, նստի սաղ օրը պատմի: Չէ, գնացեք աշխատեք ու եկեք պատասխան տվեք:

blognews.am

(Visited 189 times, 1 visits today)