Պարտադիր արձակուրդ նորածիններին խնամելու համար

Եվրախորհրդարանը (ԵԽ) և Եվրամիության խորհուրդը նախնական կարգով հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով նախատեսվում է ԵՄ-ի անդամ երկրներում հայրերի համար առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով միանգամյա պարտադիր արձակուրդ սահմանել նորածիններին խնամելու համար:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված է «խրախուսել տղամարդկանց պարտականությունների ավելի հավասար բաժնով մասնակցել նորածին երեխաների խնամքին»:

Երեխայի ծնվելուց հետո հոր արձակուրդը օրինականացված է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի, բայց դրա տեւողությունը և դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են:

Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն, նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրամադրված արձակուրդի ժամանակ պետք է ստանան նպաստներ, որոնք համարժեք կլինեն կամ կգերազանցեն ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող վճարումների չափը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

blognews.am

(Visited 32 times, 1 visits today)