ՈՒշադրություն .ՀՔ -ի նոր բացահայտումը.Դեղատներում մասնագետների փոխարեն սովորական քաղաքացիներ են աշխատում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել:

Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ՝ սովորական քաղաքացիներ:

Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն:

Ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում` փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ»:

1in.am

(Visited 24 times, 1 visits today)