Նա քեզ «օդային պաչիկ» է ուղարկում, իսկ դու նրան հողեր ես տալիս, սա մի քիչ ճոխ չէ՞

Հունվարի 16-ին Փարիզում տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարներն արդեն չորրորդ անգամ էին հանդիպում։

Похожее изображение

Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ կողմերը պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության։

Այս հանդիպումից  օրեր անց՝ հունվարի 22-ին, Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նրանց երրորդ ոչ ֆորմալ հանդիպումն էր և տևել էր 1,5 ժամ, այս մասին ՀՀ վարչապետը գրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Անհուհետև ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ալիևի հետ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, պարզապես Դավոսի կազմակերպիչները տեղեկացել են, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նույն վայրում են, նրանցից հետաքրքրվել են՝ արդյո՞ք չեն ցանկանում հանդիպել, և իրենք դրական պատասխան են տվել։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել էր, թե ինչի մասին են խոսել: «Մեր երեք հանդիպումների ընթացում ըստ էության քննարկել ենք բանակցությունների պատմությունը,  թե որ փուլում ի՞նչ  է տեղի ունեցել, ինչպե՞ս և այլն։ Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե կոնտեքստում ինչ կարգավորումներ կան, ուզում եմ ասել, որ այս կոնտեքստում որևէ կոնկրետ դետալ մենք չենք քննարկել»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Похожее изображение

«Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» հայտարարության, Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպման շուրջ 168.am-ը զրուցեց առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի հետ։

– Պարոն Վարդանով, խոսում են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, նախ՝ ինչպե՞ս կամ ինչի՞ հաշվին պետք է լինի այդ խաղաղությունը, և ընդհանրապես՝ հնարավո՞ր է Ադրբեջանի հետ կողք կողքի խաղաղ ապրել։

– Հնարավո՞ր է գայլի կողքին խաղաղ ապրել՝ հնարավոր  է, եթե մեկ հրազեն ունես մեջքիդ, ֆիզիկապես լավ մարզված ես ու ձեռքիդ փայտ ունես։ Եթե այս ամենն ունենաս, ապա խաղաղ ապրելու մեծ հնարավորություն կա։ Որովհետև այդ դեպքում թշնամին տեսնելու է զենքը, փայտը ու զգալու է վառոդի հոտը։

Իսկ ինչի՞ հաշվին են ձգտում խաղաղության, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած խոսակցություններ են շրջանառվում մեր անվտանգության հաշվին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Похожее изображение

Որքան ուզում են՝ թող բանակցեն, կարևորը՝ պայմանագիր չկնքվի, քանի որ, եթե պայմանագիր կնքելու հիմքն անգամ սկսեն դնել, բնականաբար, մարդիկ կհիշեն և՛ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որը, համոզված եմ, որ ինքնակամ չի եղել, այլ նրան բավականին հայրենասեր ու հեռատես ուժեր են ստիպել գնալու այդ քայլին, և՛ պատմական էքսկուրսիաներ կարելի է կատարել ու հիշել, օրինակ՝ Իսրայելի վարչապետի ճակատագիրը։

Կարճ ասած՝ չեմ սպառնում, ուղղակի ուզում եմ հիշեցնել բոլորին և կարծում եմ՝ իշխանավորներն այս պատմությունները լավ գիտեն։ Նրանք գիտեն, թե ինչու եղավ Նեմեսիսը, որը սկսվեց դավաճան հայերին պատժելով։ Այս ամենը պետք է մեր լայն հասարակությունն իմանա:

Այսօր ցանկացած քաղաքական ուժ լավ գիտի, թե իր գլխին ինչ կարող է «կոտրվել», եթե նման դավաճանական քայլ անի՝ թուրքին զիջումներ անի՝ առանց փոխադարձ ինչ-որ զիջումների։ Մի քանի անգամ արդեն կրկնել եմ, որ ցանկացած թուղթ ստորագրելու դիմաց տարածքային զիջում՝ նշանակում է՝ մեծ գումարներ տալ «օդային պաչիկի» դիմաց։ Այսինքն՝ նա քեզ «օդային պաչիկ» է ուղարկում, իսկ դու նրան հողեր ես տալիս, սա մի քիչ ճոխ չէ՞։

– Վերջին շրջանում սահմանային լարվածությունն Ադրբեջանի կողմից թուլացել է, Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունը՝ նվազել՝ Արցախը գրավելու, հայերին բնաջնջելու, Սևանում լողանալու, Ադրբեջանի դեպքում այս պահվածքը տարօրինակ չէ՞։

– Այդ ամենի հետ կապված՝ արդեն շատ-շատ մարդկանց մոտ եմ անհանգստություններ տեսել, որ ասում են, թե այսօր մենք ունենք Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀՀՇ-ի ավելի երիտասարդ տարբերակը։ Կարծում եմ՝ այդպես չէ, քանի որ Տեր-Պետրոսյանը տարիքն առած մարդ է, շատ անտարբեր է, իսկ այս երիտասարդներն ամբիցիաներ ունեն և ազգի աչքին ուզում են լավը երևալ։

Картинки по запросу Վովա Վարդանով

Պետք չէ մոռանալ, որ նրանք ժամանակակից են և «լայք» հավաքող երիտասարդ են և ուզում են անմիջապես տեսնել, որ ժողովուրդն իրենց սիրում է։ Նաև շատ լավ են հասկանում, որ որևէ զիջում անելու դեպքում ժողովրդի աչքին լավը չեն երևա, դա կդիտվի՝ որպես դավաճանություն, և ժողովրդի կողմից «դիզլայքեր» կստանան։

Եթե նման ուղղություն բռնի ներկայիս իշխող կուսակցությունը, խոստանում եմ, որ իրենց գլխին նախ խնդիրներ կթափվեն, եթե դա չլինի դրսից, ապա կլինի կուսակցության ներսից, այն կլքեն մարդկանց 50-60 տոկոսը։

Փաստացի, եթե նայում ենք, այս իշխանությունը ՀՀՇ-ից չի տարբերվում իր լիբերալ մոտեցումներով, բայց մնացած առումներով շատ է տարբերվում, քանի որ ՀՀՇ-ն՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնքան ինքնահավան էր, որ ազգին վնասող որոշումներն առանց արգելքի առաջ էր տանում՝ որպես միակ ճշմարտություն, և համոզված, որ այն ժողովրդի կողմից կընդունվի։ Ըստ նրա, ով ասում էր՝ ոչ մի թիզ հողի զիջում, դավաճան էր, այսինքն՝ նրա տեսանկյունից՝ ես դավաճան եմ, որովհետև դեմ եմ այդ լիբերալիստական բաներին և «ոչ մի թիզ հող»-ական եմ։

Համոզված եմ՝ իշխող ուժից որևէ երիտասարդ ռիսկ չի անի բացահայտ գնալ նման քայլի։ Այլ բան է, որ թույլ մարդկանցից, որոնցից  կուսակցությունը կուզենա ազատվել, առաջ կտան, որպեսզի հիմար մտքեր հայտնեն, որից հետո ժողովուրդը նրան կքարկոծի, և կուսակցության շարքերից կհեռացվի։

– Դավոսում ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում քննարկել է բանակցությունների պատմությունը, Ձեր կարծիքով՝  ՀՀ վարչապետն Ալիևի հետ պե՞տք է քննարկի բանակցությունների պատմությունը, և ինչպիսի՞ պատմություն պետք է ներկայացներ Ալիևը։

– Ընդհանրապես բանակցությունների պատմությունը պետք է ներկայացնել հենց Ալիևին, բայց սա մի քիչ ոչ առարկայական է՝ուղղակի անցյալից զրույցներ, բայց եթե այդ խոսակցությունը տևում է 1,5 ժամ, արդեն դառնում է միատոն։

Похожее изображение

Այսինքն՝ 1,5 ժամ դատարկ ջուր ծեծել, սա միայն Գորբաչովին էր բնորոշ, քիչ մարդիկ կան, որ այդ տաղանդն ունեն։ Ըստ իս, բավականին առարկայական զրույցներ են ունեցել։ Այստեղ այլ բան եմ տեսնում. ի վերջո, մենք խորհրդարանական երկիր ենք դարձել, ինչը նշանակում է, որ մեր գերագույն մարմինը խորհրդարանն է։

Կարծում եմ՝ խորհրդարանը պետք է աշխատի այն բազայի վրա, որը նախագահական օրենսդրությունը կփոխի խորհրդարանականի։ Սա նշանակում է, որ բոլոր պաշտոնյաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին, «ռամկաներ» սարքեն, որպեսզի նրանք այս «ռամկաներից» դուրս չգան։

Ընդհանրապես արտաքին գործերով ցանկացած խորհրդարանական երկրում զբաղվում է գերագույն մարմինը։ Արտաքին քաղաքականության մեջ պայքարելու երկու ձև կա՝ դիվանագիտություն՝  զրուցելով,  և պատերազմելով, որտեղ արդեն գործում է Պաշտպանության նախարարությունը։ Եթե երկիրը խորհրդարանական է, այդպես էլ պետք է հասկանալ, ոչ թե հասկանալ՝ վարչապետական։

Զվարթ Խաչատրյան

168.am

(Visited 137 times, 1 visits today)