Իսկ հիմա քանի՞ հոգի է դրան տիրապետում, բացի Նիկոլ Փաշինյանից. Սա չափից ավելի լուրջ հարց է, «մամայի արևով» հարցը փակելու համար

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, տեղի ունեցավ Փաշինյան–Ալիև թվով երրորդ ոչպաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նախօրեին Մոսկվայում կրկինհայտարարել է, որ ինքը կարող է բանակցել միայն ՀՀ–ի կողմից, Արցախիկողմից պետք է Արցախը բանակցի: Ինչպե՞ս եք գնահատում այսհայտարարությունը և արդյոք հնարավոր կլինի՞ այսկերպ Արցախըվերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

Картинки по запросу Արա Պապյան

Այն հայտարարությունը, որ Հայաստանի ղեկավարը չի կարող բանակցել Արցախի անունից, ինձ համար ընդունելի չէ, որովհետև Հայաստանն էական մասնակցություն ունի Արցախի աջակցության գործում, նաև, իմ պատկերացմամբ, Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է:

Մի կողմ դնելով իմ տեսակետը, դա ոմանց համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի տեսակետ է: Այսինքն՝ Արցախի կողմից պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը, բայց այդ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակում հանդիպումները Ալիևի հետ:

Իհարկե, կարելի է բառախաղի վերածել և ասել, որ դրանք բանակցություններ չեն, հանդիպումներ, քննարկումներ են, բայց դրանք պարզապես խոսքեր են: Փաստը մնում է փաստ, որ նրանք ունեցել են երեք հանդիպում և երեքի ընթացքում էլ, բնականաբար, քննարկվել է Արցախի հարցը:

Похожее изображение

Այս ձևաչափի մեջ խիստ վտանգավոր բաներ կան: Սրա մեջ մի տեսակ անլրջություն կա: Մենք առաջ էլ, բնականաբար, մասնակցել ենք տարբեր բանակցությունների, բայց դրանց ժամանակ ներկա են եղել Մինսկի խմբի եռանախագահների ներկայացուցիչները, քանի որ այդ ձևաչափի մեջ են եղել հանդիպումները: Մյուս կողմից, մեր ԱԳՆ-ն ներգրավված է եղել այդ ամբողջի մեջ, ասինքն՝ նախապատրաստվել են հանդիպումներ, հարցեր են դրվել:

Բանակցություններն ունեն իրենց որոշակի տրամաբանությունը. Նախապես պատրաստվում է այսպես ասած spoking poInts` խոսելու կետերը, թե ինչ հարցեր դու պետք է բարձրացնես, ինչպես նաև պատրաստվում են պատասխաններն այն հնարավոր հարցադրումների շուրջ, որը պիտի դիմացի կողմը բարձրացնի:

Հիմա այստեղ հանպատրաստից այդ ամբողջը վարել, դա կարող են անել միայն երկարատև դիվանագիտական փորձ ունեցող մարդիկ, որոնք առնվազն 20-25 տարի դիվանագիտական ասպարեզում են և տիրապետում են հարցին բոլոր մանրամասներով, ինչպես նաև դրան զուգորդող շատ հարցերի:

Картинки по запросу Արա Պապյան

Ես չեմ կարծում, որ այդ իրավիճակը մենք ունենք, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ որոշի՝ կամ ինքը չի բանակցում Արցախի անունից և ասում է՝ ինձ մի խառնեք այդ հարցերին:

Թե դա կբերի Արցախի ներգրավմանը, թե ոչ, դա այլ հարց է: Ես դեռ ամիսներ առաջ ասել եմ, որ չի բերի, բայց եթե ուզում է, թող փորձի: Կամ եթե ինքը բանակցում է, կամ զրուցում է, ինչպես էլ կոչենք, դա պետք է արվի ավելի նախապատրաստված վիճակով:

Ալիևի հետ հանդիպումից հետո եղավ ԲոլթոնՓաշինյան հեռախոսազրույցըթեև նշվում էոր Արցախի հարցը չեն քննարկելՁեր կարծիքով՝ հնարավո՞րեն արագ զարգացումներ Արցախի խնդրումՄասնավորապեսռուսվերլուծաբան Տարասովը հայտարարել էոր ամռանը Հայաստանը մի քանիշրջան է զիջելու:

Բուն մտահոգությունն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում Արցախի խնդրում: Եթե հիշում եք՝ ժամանակին, 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ 5-6 մարդ է փորձագիտական մակարդակով տիրապետում Արցախի հարցին:

Похожее изображение

Իսկ հիմա քանի՞ հոգի է դրան տիրապետում, բացի Նիկոլ Փաշինյանից, ով գիտի, թե ինչ են խոսել Ալիևի հետ, կամ արդյոք լիազորություն ունի վարչապետը, ասենք, միայնակ, նման կարևորագույն հարցերի շուրջ բանակցություններ վարել: Այստեղ ընդհանրապես ԱԳՆ-ն դուրս է մղված և չկա այս գործընթացում: Այնպես որ, ես ոչինչ չեմ բացառում:

Ես չեմ ուզում հավատալ, որ ինչ-որ դավադրական բան է պատրաստվում, բայց եթե կան մտահոգություններ, իշխանությունները պարտավոր են հերքել, փարատել բոլոր կասկածները: Սա չափից ավելի լուրջ հարց է, այսպես ասած, «մամայի արևով» հարցը փակելու համար: Հատկապես, որ Հայաստանը, ուզենք, թե չուզենք, այս գործընթացի մեջ է և մենք տանող ուժն ենք: Միշտ այդպես է եղել:

Հայաստանի նոր իշխանությունները նշում են, որ արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություն չկա: Այսինքն մենք հին իշխանության իներցիայո՞վ ենք առաջ գնում:

Եթե ասում են փոփոխություն չկա, կարելի է ենթադրել այն, ինչ ասացիք, բայց պետությունն առաջին հերթին արտաքին քաղաքականությունն է, հետո նոր ներքինը: Ներքին քաղաքականություն ունեն բոլոր վարչական միավորները՝ նահանգներ, գավառներ, բայց արտաքին քաղաքականություն ունեն միայն պետությունները:

Ու եթե արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվում, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ հեղափոխության մասին մենք կարող ենք խոսել: Առավելևս արտաքին քաղաքական, հիմնական ուղղությունը, որը եղել է նախկինների օրոք, քննադատվել է ժամանակին նորերի կողմից:

Արցախի հարցում էլ մենք եկել ենք այն չասեմ համընդհանուր, բայց մեծամասնության տեսակետը վայելող մի հիմնադրույթի, որ «տարածքներ կարգավիճակի դիմաց», առավելևս «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, որը ձևակերպված է մադրիդյան սկզբունքներում, չաշխատող է:

Похожее изображение

Այսինքն, եթե մենք գիտենք, որ դա չաշխատող է և գիտենք, որ տարածքները հանձնելով դու ոչ խաղաղություն կբերես, ոչ էլ հարցի լուծում, ինչո՞ւ ենք դրա շուրջ բանակցում և չենք բերում նոր փաստարկներ հակամարտության լուծման դաշտ:

Կալանավայրից ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանն ու հայտարարել, որ ստի ու ատելության վրա կառուցված իշխանությունը ժամանակավոր է ու չի կարող երկար կյանք ունենալ: Ինչպե՞ս եք գնահատում այս ուղերձը և արդյոք այն հասցեատեր ունի՞:

Բնականաբար, հասցեատեր ունի. դա այն մարդիկ են, որոնք այս փոփոխություններից տուժել են: Մյուս խումբն այն մարդիկ են, որոնք հիասթափվել ու դեռ հիասթափվելու են նոր իշխանություններից, որովհետև փոփոխության մեծ ակնկալիքներ ունեին:

Նոր իշխանություններից շատերը երիտասարդ են և երևի լավ չեն հիշում պատմությունը և իրենց թվում է, որ իրենք միակ ուժն են, որ վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության սերն ու խանդավառությունը: Իրենք չեն տեսել, որ դա եղել է նաև կոմունիստների օրոք, որոնք վայելում էին ժողովրդի սերն ու խանդավառությունը, նաև ՀՀՇ-ի օրոք, որոնք նույնպես վայելում էին հասարակության ճնշող մեծամասնության սերն ու խանդավառությունը:

Նույնը եղել է նաև Քոչարյանի իշխանության գալու սկզբում: Ընդ որում՝ նա սկզբում այլ մարդ էր, իսկ երկրորդ ժամկետին բոլորովին այլ էր: Մարդիկ փոխվում են: Նոր իշխանություններին թվում է, որ անկախ նրանից, թե իրենք ինչ կանեն, նույնիսկ եթե կրկնեն նախկին իշխանությունների սխալները, այդ ամենն իրենց ներվելու է: Չի ներվելու:

Նկատի ունեք պարգևավճարների շուրջ բարձրացած աղմո՞ւկը:

Ոչ միայն պարգևավճարների, լիքը սխալներ են անում ու բացատրում, որ նախկինում այդպես է եղել: Նախկինում կարող էր ավելի վատ էլ լինել, բայց հիմա մերժվել է այդ ամենը: Հեղափոխությունը եղել է հանուն արդարության, հանուն արդարադատության, կարգախոսներ են հնչել, որոնցից այսօր հետ են կանգնում:

Չի կարելի ժողովրդին մի բան խոստանալ, հետո հրաժարվել՝ ասելով իրավիճակ է փոխվել: Եթե մարդիկ ժամանակին չէին ասում՝ մենք գազի գինը կիջեցնենք, ոչ թե չէին կարող դա ասել, այլ հասկանում էին, որ դա դժվար պարտավորություն է և չէին ստանձնում: Հիմա եկել են մարդիկ, որոնք նման պարտավորություն ստանձնել են, թող բարի լինեն անեն:

Похожее изображение

Եթե չէին կարող իրականացնել, ինչո՞ւ էին նման բաներ խոստանում: Վատն այն է, որ այդ սխալներից տուժում ենք բոլորս, և Ռոբերտ Քոչարյանի ու քոչարյանականների համար հող է նախապատրաստվում հասարակության ներսում:

Երբ ես լսում եմ մեր նոր Ազգային ժողովի պատգամավորներին, մտովի ուզում եմ զուգահեռ անցկացնել, օրինակ, Կանադայի կամ ԱՄՆ-ի խորհրդարանների հետ, սենատորների ու կոնգրեսականների հետ ու հասկանում եմ, թե ինչ մակարդակի բացակայություն է տիրում:

Լուրջ խնդիրներ կան, որոնց պետք է լուրջ մոտենալ: Առավելևս, ակնհայտ է, որ լուրջ զարգացումներ են ընթանում տարածաշրջանում և Արցախի շուրջ: Միայն մեկ փաստ. Ադրբեջանն այս տարի ընդունել է ամենամեծ ռազմական բյուջեն իր բոլոր նախորդ տարիների համեմատ:

Սա ռեալ զենք է, ռեալ նախապատրաստություն է և մտածել, որ կարելի է ինչ-որ խաղաղասիրական կոչերով կանխել, այդպես չէ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք պետք է լուծվեն: Ամենավատն այն է, որ ես չեմ տեսնում պետական այն ապարատի գործունեությունը, որի անհրաժեշտությունը կա:

Մենք ունենք մեկ անձի սիրո վրա հիմնված իշխանություն, որը խիստ վտանգավոր է: Ժողովրդական խոսքն ասում է՝ շատ մի սիրի, ատել կա: Չի կարող պետությունը խարսխված լինել զգացմունքների վրա, այն պետք է խարսխված լինի որոշակի համակարգերի վրա, իսկ այդ համակարգերի ստեղծումը դեռևս ուշանում են:

lragir.am

(Visited 149 times, 1 visits today)