Զինված անձը կրակ է բացել՝ սպանելով …

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի պետական համալսարանի շրջակայքում գտնվող բարերից մեկում ինքնաշեն ատրճանակով զինված անձը կրակ է բացել՝ սպանելով 3 մարդու, գրում է Reutersգործակալությունը: 

Հանցագործը 21-ամյա Ջորդան Ուիթմերն է: Նա նախ մտել է համալսարանից ոչ հեռու գտնվող P. J. Harrigan բար և կրակել 62-ամյա Դին Բիչիի և նրա 19-ամյա որդու վրա:

Հայրը մահացել է տեղում, որդին՝ հիվանդանոցում: Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած երրորդ անձը ողջ է մնացել:

Դեպքից հետո հանցագործը մեքենայով մխրճվել է հարևան տներից մեկի մեջ և սպանել 83-ամյա տղամարդու: Զոհի կնոջը հաջողվել է փակվել լոգարանում և ոստիկանություն զանգահարել:

Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդը չի ճանաչել տան բնակիչներին և թիրախը պատահականության սկզբունքով է ընտրել:

tert.am

(Visited 73 times, 1 visits today)