Ամբողջ ազգի մոտ ատելություն կա նախկին չինովնիկների՝ հատկապես Քոչարյանի նկատմամբ. Մեր տեսակը թույլ չի տալու, որ այդպիսի հանցավոր ռեժիմը վերադառնա իշխանության

«Անկախ նրանից, թե Քոչարյանն ում կդիմի, ինչի մասին կխոսի, ինչ կառաջարկի, թող չմոռանա,  որ երկրում իրավիճակ է փոխվել, ժողովուրդն արթնացել է և ինքն է որոշում ով լինի, ինչպիսի իշխանություն ու ղեկավար  լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի  ուղերձին։

Շարունակելով իր միտքը մեր զրուցակիցն ընդգծեց.«Ճիշտ է իրենց  թալանի  չնչին մասն է բացահայտված, բայց ժողովուրդն ամեն ինչ գիտի, ամեն ինչից տեղյակ է։

Երկրապահի ոմն նախկին նախագահի  արածը հիշեք, երեխաների արցունքոտ նամակները, նրա թալանածից վայրի կենդանիներն էին սնվում՝ ժողովուրդն ամեն ինչ տեսավ… ամբողջ ազգի մոտ ատելություն կա նախկին չինովնիկների՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

https://gdb.rferl.org/A27F876A-1DAD-4591-A71B-E7E34E5410CC_cx0_cy13_cw0_w1023_r1_s.jpg

Գառնիկ Մարգարյանն ընդգծեց Ռոբերտ Քոչարյանն իր համար ամենավատագույն տեսակն է, իր կառավարած շրջանում եղել է ոչ լեգիտիմ, բռնազավթել իշխանությունը.

«Դեռ 1998 թվականին, հանգուցյալ լուսահոգի Կարեն Սերոբիչի հետ մրցակցում էին, նա բռնազավթեց իշխանությունը։ Հետո էլ՝ այն ժամանակվա չինովնիկները, Սահմանադրական դատարանը  պաշտպանեցին նրան, մոռացության տվեցին կարևորագույն խնդիրը՝ մեկ տարի հետո հանրաքվե անցկացնելով։

Այս բոլորը ժողովրդի հիշողության մեջ տպավորվել է, մարդիկ արթնացել են։ Գյուղապետերին, նախարարներին ստիպում էին դառնալ հանրապետական, մարդիկ ստիպված էին ենթարկվել բռնապետին, իրականացնել նրա ցանկությունները։

Այսօր նա այդ ռեսուրսը չունի ու ինչ էլ խոսի՝ մարդիկ նրան չեն հավատում։ Ես կուրորեն չեմ ուզում նայել հարցին, փոքրածավալ մարդկանց խմբավորում կա, որ այսօր դժգոհում են»։

Ըստ նրա՝ դժգոհում են, որովհետև զրկվել են թալանելու, կոռուպցիայով զբաղվելու հնարավորությունից. «Նրանք դեռ հույս են փայփայում, որ վերադարձ կլինի նախկին, բանդիտական իշխանությանը և նորից կսկսեն իրենց սև գործը։

Դա չի լինի։ Զիվոր է , մասնակցել է պատերազմին, Արցախում պաշտոններ զբաղեցրել, բայց այսօր իրավունք չունի խոսել որպես ՀՀ նախկին նախագահ, որովհետև այստեղ երկու անգամ ոչ լեգիտիմ նախագահ է եղել։

Մարդկային հատկանիշն իր մոտ եթե գործեր՝ նա վաղուց ինքն իր հարցերը պետք է լուծած լիներ, ոչ թե ուզեր վերադառնալ։ Հիմա մտածել,  հույս փայփայել, որ նորից կվերադառնամ, ու նորից երկիրը գաղութի կվերածեմ՝ ես դա բացառում եմ։

Իմ, իմ կուսակիցների համախոհների անունից վստահեցնում եմ ՝վերադարձ չի լինի, անկախ նրանից, որ ես հիմա իրենց կողմից սարքած դատական պրոցեսի մեջ եմ։ Մեր տեսակը թույլ չի տալու, որ այդպիսի հանցավոր ռեժիմը վերադառնա իշխանության»։

Ինչ վերաբերում է Մարտի մեկի իրադարձությունները կեղծող Քոչարյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմին, մեր զրուցակիցն արձագանքեց.«Ես նայել եմ ֆիլմը։

Երբ փետրվարի 24-ին, հերթական խուզարկությունից հետո ինձ կալանավորել էին, Սերժ Սարգսյան կոչեցյալի  հրապարակում կուտակված ամբոխը միացավ այնտեղ հանրահավաքի  մասնակիցներին, նրանք ստիպված եղան ինձ և մի քանի տղաների ազատել, որովհետև վախենում էին։

Իմ աչքի առաջ է ամեն ինչ կատարվել, մարտի մեկի ամբողջ գիշերը ես դրսում եմ եղել իմ  կուսակցության քաղխորհրդի անդամների հետ։ Բոլորն էլ կասեն ու կվկայեն, թե ինչ է եղել։

Նախ՝ ներքին զորքեր օգտագործելու հրամանը տալիս է այսպես կոչված գերագույն հրամանատարը, ոչ ներքին գործերի հրամանատար Հայկ Հարությունյանը և ուրիշ ոչ ոք առանց իր հրամանի չէին կարող իրագործել այդ չարագործությունը։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հատուկ քննչական կոմիտեում պրոֆեսիոնալ քննիչներ են և շատ լավ են հասկանում գործից, եթե անգամ դելետանտ քննիչի վարույթում լիներ այդ գործը՝ վաղուց կբացահայտեր։ 

Պետք է Քոչարյանին հիշեցնել, երբ ասում էր Հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի մակարդակի գործ է, հիմա իրենց արածին ամենահիմնավոր մեղադրանքը կարելի է առաջադրել։Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, տեղակալներ՝ բոլորը պետք է պատասխան տան։ 

Անցած օրը  լսում էի ներքին գործերի նախարարի տեղակալին։ Նա «Փաստահավաք» խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին էր պատասխանում՝ դա աբսուրդ է, նրանք սկսել են փրփրուրներից ձեռքերը գցել, բայց դա չի լինի»։

Մարգարյանն ընդգծեց.«Իհարկե մեծածավալ ֆինանսական պոտեցնիալ ունի, նրանք աշխատելու են այդ պոտենցիալն օգտագործել, որպեսզի վարկաբեկեն նոր իշխանության եկած երիատասարդ, մաքուր, միգուցե ազնվագույն տղաներին բայց ես տեսնում եմ որ լուրջ լծվել են գործին, անկախ առանձին թերություններից։

Նրանք փորձելու են ֆինանսական ռեսուրսով, իրենց գուցե դրսի համակիրները՝ թալանի մեջ մինչև ականջները խրված մարդիկ օգնեն, երազեն փայփայեն, որ կվերադառնան իխանության, դա չլինող բան է։

Առավոտից մի շարք հանդիպումներ եմ ունեցել հին ու նոր գործընկերներիս հետ՝ բոլորը ոչ միայն վրդովված են, այլ ցասումը հասել է իր գագաթնակետին, եթե անգամ  փորձեն վերադառանալ՝ կենդանի ենք, կանք թույլ չենք տալու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am

(Visited 381 times, 1 visits today)