ՄԻԵԴ կդիմի Յուրի Խաչատուրովը . Պաշտպան

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված  բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի  Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված  հարցերը:

«Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին,  ՀՔԾ  պետի և ԱԱԾ  տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ  ունեցել է ոչ իրավական  նպատակ, եղել է  որոշ անձանց  ցանկությունների արդյունք և ապօրինի  նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու  նպատակ:

Վճառաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր  դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ  խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց »,-նշեց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում:

«Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել  Մարտի 1-ի  գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):

 Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝  5 մլն գրավ։ Նրա կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը  բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

tert.am

(Visited 43 times, 1 visits today)