Սա ծաղր է յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ, նույնիսկ՝ հեթանոսների, աթեիստների համար

Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մնացածի իրավունքները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Մեր հասարակությունն ապրում է բնական իրավունքի շրջանակներում և քրիստոնյա Հայաստանի ժողովուրդն է, որի արքետիպի մեջ այս երևույթները չկան։

Սա հոգեկան պրոբլեմ է, նաև ֆիզիոլոգիայի հարց է»,- նշեց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ակտիվացմանը:

Ըստ Շիրինյանի մեր օրենսդրությունը պետք է այդ հարցը կարգավորի, պաշտպանի ոչ թե փոքրամասնության, այլ մեծամասնության իրավունքները:

«Մշակույթի, իրավունքի ոլորտում պայքարելը քիչ է, դա գենետիկայի, սերունդների աճի հարց է, հայկական քաղաքակրթության վնասի հարց է։

Թող իրենք իրենց ինչ ուզում են՝ անեն։ Պետությունը պարտավոր է այս հարցերը կարգավորել։ Ես տեսել եմ Երուսաղեմում, Իսրայելում շքահանդեսը, երբ երեք հոգու հրեաները դանակահարեցին, մի հատ Սոդոմ-Գոմոր առաջացավ։

Քանի որ մեզ մոտ քաղաքական համակարգի տրանսֆորմացիան սկսված է, այս խնդիրը պետք է լուծել ակունքներում»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց՝ թող ֆիզիոլոգներն այդ ոլորտն ուսումնասիրեն, վերցնեն նաև այն երկրների փորձը, որոնք օրենսդրորեն պաշտպանում են մեծամասնության իրավունքները փոքրամասնությունից։

«Այդ փոքրամասնության ագրեսիվությունը պետք է զսպել։ ԱԱԾ մարմինները պետք է ուսումնասիրեն և տեսնեն՝ այս «բիզնեսը» հովանավորողներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բիզնեսը հովանավորողներ կան, պետք է պատժվեն։

Սա շատ կարևոր է, և պետությունը պետք է հայտարարի՝ ազգային պետությո՞ւն է, թե՞ ոչ։ Նոր գործիչները խուսափում են գործածել «ազգ» բառը, վախենում են»,- ավելացրեց վերջինս:

Շիրինյանի խոսքերով հայ ժողովրդի մի մասը մոռացել է, որ քրիստոնյա է. «Հիմա սրանք ասում են՝ քրիստոնյա ԼԳԲՏ. սա ծաղր է յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ, նույնիսկ՝ հեթանոսների, աթեիստների համար»:

armeniadaily.am

(Visited 158 times, 1 visits today)