Նիկոլի մոտիվացիան ակնհայտ է՝ մուռ ա հանում

Նայում եմ մեր երկրորդ առաջին տիկնոջ (նախագահի տիկնոջ) այցը խնդիրներ ունեցող երեխաների մոտ ու շարունակում տարակուսել: Նույն այս տարակուսանքն ինձ մոտ կար թե՛ երեխաներին պաղպաղակ կերցնելու գործողությունից և թե, ասենք, Դուբայի շեյխին հանդիպելուց:

Տարակուսանքի հիմքում մի հարց է՝ ինչի՞ համար: Չէ, գլոբալ պարզ է, որ վարկանիշի հարց է, բայց ինչի՞ համար էլի: Երկրի բարձրագույն ու ամենաանշառ պաշտոնին գտնվող մարդու ինչի՞ն ա պետք տենց «պլոտնի» աշխատել իր վարկանիշի վրա: Կամ, առհասարակ, իր՝ Հայաստան գալու իմաստը ո՞րն էր:

Օրինակ՝ Նիկոլի մոտիվացիան ակնհայտ է՝ մուռ ա հանում։ Իրեն թվում է, որ իր հանդեպ անարդար էին, ու հիմա նա իր արևին արդարություն ա վերականգնելու:

Նիկոլին հաջորդողի մոտիվացիան էլ, ըստ ամենայնի, լինելու է Նիկոլին պատժելը, որովհետև, դե, համը իրոք հանել ա, նախորդ երեքն իրար հետ 30 տարում էդքան վնաս չեն տվել, ինչքան սա՝ իր առաջին կես տարում: Ընդ որում, Նիկոլին նախորդածների մոտիվացիան էլ է պարզ՝ մասամբ կարիերայի իներցիա, մասամբ ամբիցիա, մասամբ բոլորի համար ամենահարմար մարդն էին տվյալ պահին:

Չկա աշխարհում որևէ իներցիոն տարբերակ, որը գլոբալ անգլո-սաքսոն էլիտայի մաս կազմող Արմեն Սարգսյանին կարար բերեր Հայաստան: Իներցիայով նա կարող էր գնալ, ասենք, «Էքսոն մոբիլի» տնօրենների խորհուրդ, բայց ոչ Հայաստանի նախագահ դառնալ:

Ակնհայտ էր, որ երկրի ներսում էլ նա ոչ մի խմբի համար առանձնապես ցանկալի թեկնածու չէր: Իր ամբիցիաներն էլ դժվար Հայաստանի նման երկիրը երբևէ կարողանա բավարարել… Հիմա ինձ բացատրեք՝ բա խի՞ ա եկել: Բիզնեսը «նայի՞»։

Է, նույնիսկ եթե դրա կարիքը կար, վստահեցնում եմ՝ ԱՄՆ ու ՄԹ դեսպանատները Հայաստանում շատ լայն գործիքակազմ ունեն իրենց ակտիվները պաշտպանելու համար: Պրակտիկան էլ ցույց տվեց, որ Ամուլսարի դեպքում նրանք հա՛մ պաշտպանողն էին, համ էլ հարձակվողը. տենց էր պետք:

Տակը մնում են զուտ հայրենասիրական մղումները, չէ՞: Հիմա ինձ ո՞վ կարա բացատրի, ո՞նց կարա տենց մղումներով մարդը Մհեր Ենոքյանի արդարացման որոշումը պահի մոտն ու պատասխանը չհրապարակի:

Տեսեք, չեմ հարցնում՝ ո՞նց կարա նա Ենոքյանին արդարացնի, ես հարցնում եմ՝ ինչո՞ւ չի հրապարակում որոշումը, ինչո՞ւ զոհի հարազատներին չի պատասխանում գոնե անհատական կարգով: Ո՞րն ա պատճառը, որ եքյա գլոբալ բիզնեսների տեր, աշխարհի առաջնորդների հետ «դու»-ով խոսացող մարդը, հերթական անգամ խախտում ա օրենքով նախատեսված ժամկետներն ու սպասում…

Վերջիվերջո, սպանված անձն էլ էր մեծ առումով երեխա… Մալյանը հասել է նրան, որ Ենոքյանի գործով Սորոսենց դեմ գնացող ցանկացած պաշտոնյա նենց վարկանիշ կստանա, որ ոչ մի քանակի պաղպաղակ չէր կարող ապահովել: Բայց արի ու տես, որ էս պարզ տրամաբանությունը չի աշխատում, ուրեմն՝ կա ինչ-որ այլ տրամաբանություն, որի մասին մենք չգիտենք:

Ինչ-որ այլ տրամաբանություն կա, որը կարող է բացատրել, թե ինչո՞ւ է այս մարդը Հայաստան բերում իր ընկեր արքայազն Չարլզին ու Ծիծեռնակաբերդ չի տանում, կամ նույն արքայազնին չի զանգում, չի ասում, որ Գալիպոլի չգնա, քանի որ դա զուտ հակահայկական քարոզչական միջոցառում է:

Էդ նույն տրամաբանությունը կարող էր բացատրել Արմեն Սարգսյանի մեր հաշվին հայ-ադրբեջանական հաշտեցման գործում ցուցաբերած հիպեր ջանքերը: Էդ նույն տրամաբանությունը կարող էր բացատրել, թե ոնց Նիկոլի համար նախագահը ոչ լեգիտիմից մեկ ակնթարթում դարձավ լեգիտիմ:

Վստահ եմ՝ նույն տրամաբանությունը կարող է բացատրել, թե ոնց կարա սահմանադրության երաշխավորն իր լեգիտիմությունը չճանաչող մարդուն առաջադրել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ դատարան: Ու դե, կարծում եմ՝ էդ տրամաբանությունը կբացատրեր, թե ինչո՞ւ է նա այդքան վախենում Սորոսենցից…

եմ՝ նույն տրամաբանությունը կարող է բացատրել, թե ոնց կարա սահմանադրության երաշխավորն իր լեգիտիմությունը չճանաչող մարդուն առաջադրել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ դատարան: Ու դե, կարծում եմ՝ էդ տրամաբանությունը կբացատրեր, թե ինչո՞ւ է նա այդքան վախենում Սորոսենցից…

Այս և այլ պատճառներով ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյանի գործուղումը Հայաստան շատ հստակ տրամաբանություն ունի, որը, ըստ ամենայնի, շուտով պարզ կդառնա:

Արթուր Դանիելյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10161274330905501

blognews.am

(Visited 156 times, 1 visits today)