Նախկիններին մերժեցինք այն պատճառով, որ նրանք կամայական որոշումներ են կայացրել առանց հիմնավորելու, թե ինչու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի շտաբ-բնակարանում, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք՝ ԵԱՏՄ նախագահությունը 2019թ Ռուսաստանից անցել Հայաստանին:

Картинки по запросу քաղաքագետ Գոռ Հակոբյան

Ն. Փաշինյանի մոսկովյան այցի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, քաղաքագետ Գոռ Հակոբյանը և վերլուծաբան Աղասի Մարգարյանը:

Մոսկվայում լրագրողների հետ զրույցում վարչապետն ասաց, որ երբ պատգամավոր էր, դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. «Բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ այս արտահայտության մեջ տրամաբանական սխալ կա. «Եթե նշում ես, որ սխալ քայլ ես կատարել, պետք է դա շտկել»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ սա կարելի է գնահատել որպես իր նախկին տեսակետի մերժում.

Похожее изображение

«Դեռևս «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավին նա հանդես էր գալիս ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին: Վարչապետը վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ անում է միակողմանի արտաքին քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է դեպի Ռուսաստան, չնայած նրան, որ Արևմուտքում Հայաստանի իշխանափոխությունը բավականին դրական ընկալվեց, իսկ Ռուսաստանում շատ սառը ընդունվեց:

Տպավորություն կա, որ վարչապետը, բացի Ռուսաստանից, այլ աշխարհաքաղաքական պրոյեկտների ու գործոնների հետ չի ուզում առնչվել»:

Գոռ Հակոբյանն ընդգծեց. «Միայն հայտարարությունով հարցը չի փակվում: Եթե այն ժամանակ ինֆորմացիայի չէինք տիրապետում, հիմա էլ չենք տիրապետում. Եթե ինչ-որ բան է փոխվել, դրա մասին պետք է ասվի, մենք նախկիններին մերժեցինք այն պատճառով, որ նրանք կամայական որոշումներ են կայացրել առանց հիմնավորելու, թե ինչու:

Մենք միշտ մտածել ենք, որ նրանց քայլերն իրենց կլանի շահերին են ծառայել: Հիմա մենք պետք է հասկանանք, ինչ է ստացել Հայաստանը և ինչ է կորցրել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, և ինչ է ապագայում ակնկալվում:

Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում նախկինների կուրսը. դրա մասին հստակ, փաստարկված ինֆորմացիա պետք է ներկայացվի: Հրապարակային քաղաքականությունն ամենակարևորը պետք է լինի, մենք փակ համակարգից ենք, չէ՞, հրաժարվել»:

«Ամբողջ հեղափոխական ընթացքում Փաշինյանը բոլոր առիթներով շեշտել է, որ ընթանում է ներհայաստանյան գործընթաց, և արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու. այսինքն՝ ի սկզբան ենթադրելի չէր արտաքին քաղաքական ռևերսը»,- նշեց Ա. Մարգարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 14 times, 1 visits today)