Ի՞նչն էր դարձել պատճառ ,որ կտրուկ սառեն Ն․ Փաշինյանի ու Գ․ Հարությունյանի հարաբերությունները

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները վերջերս բավական սառն են: Սա, պարզվում է, ունի իր նախապատմությունը:

Թերթի տեղեկություններով` ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, երբ կառավարությունն ԸՕ փոփոխությունների նախագիծ էր պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերելու համար Վենետիկ էր մեկնել հայկական պատվիրակությունը:

Իսկ դրա կազմում եղել էին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲԴԽ նախագահ,
  Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը:

Картинки по запросу ն փաշինյան գ հարությունյան

Թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանն իշխանություններին խոստացել էր Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն բերել, սակայն չէր հաջողվել. Վենետիկի հանձնաժողովի գնահատականն առավել քան չեզոք էր ստացվել:

Թերթի աղբյուրների պնդմամբ` հենց այդ հանգամանքն էլ պատճառ էր դարձել, որ կտրուկ սառեն Փաշինյանի ու Հարությունյանի հարաբերությունները»:

անձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը:

168.am

(Visited 145 times, 1 visits today)