Եթե համբալ ադրբեջանցիները ինչ-որ ոտնձգություն անեն, մենք պատրաստ ենք. Նիկոլը հրաժարական կգրի, բայց Ղարաբաղ չի հանձնի

Խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավը նախկին իշխանություններն օգտագործեցին վարչապետին ու իր թիմին արցախյան հարցի շուրջ ոչ հայանպաստ լուծումների գնալու մեղադրանքներ ուղղելով. այժմ հետընտրական կրքերը շարունակում են նույն հունով ընթանալ։

Похожее изображение

Ամեն անգամ, երբ վարչապետը որևէ հայտարարություն է անում արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, հանդիպում ունենում Իլհամ Ալիևի հետ, հակաիշխանական ԶԼՄ-ներում սկսվում է իրական հիստերիա՝ «Փաշինյանը եկել է հողերը հանձնելու» խորագրով։

Ազատամարտիկները, սակայն, վստահ են՝ Փաշինյանն արցախյան հարցում չի գնա այնպիսի լուծման, որը չի բավարարի մեր հանրությանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը նշեց. «Ժողովրդի սերը վայելող մարդը սխալ բան անել չի կարող, ո՞նց կարող է։

Ես չեմ հավատում։ Եթե համբալ ադրբեջանցիները ինչ-որ ոտնձգություն անեն, մենք պատրաստ ենք։ Այլ տարբերակ գոյություն չունի, մի անգամ էլ կպատերազմենք՝ կվերջանա ամեն ինչ»։

Հարցին՝ վստահո՞ւմ է այսօրվա իշխանություններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօրվա իշխանություն ասելով՝ խոսքը ղեկավարի մասին է, մնացածի մասին որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չեմ ճանաչում։

Похожее изображение

Նիկոլի մասին եմ խոսում, Նիկոլը սկզբունքային տղա ա, ինքը ժողովրդի կողմից է եկել նստել վարչապետ, ո՞նց կարող է վատ գործողություն անել, չեմ հավատում, չեմ էլ ուզում նույնիսկ մտքովս անցկացնել։ Կտեսնենք՝ ինչ քայլեր կլինեն, բայց ես վստահում եմ, ոչ հայանպաստ տարբերակի Նիկոլը չի գնա»։

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասած՝ թեպետ ինքը չգիտի, թե հանդիպման ընթացքում կոնկրետ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը, բայց մի հարցում վստահ է.

«Նիկոլն իր բնույթով Ղարաբաղ հանձնող չէ։ Ինչքանով իր խառնվածքին ծանոթ եմ, այդ կարծիքն ունեմ։ Նույնիսկ հրաժարական կգրի, բայց Ղարաբաղ չի հանձնի։ Առանց ժողովրդի կարծիքն ու տրամադրությունները տնտղելու, որևէ իշխանություն, ինչքան էլ լեգիտիմ լինի, ինչ-որ քայլի չի գնա»։

Մալխասյանը շարունակում է. «Չարախոսներ այսօր շատ կան՝ դա վատ է։ Մի իմաստուն մարդ ասել է՝ եթե բոլորը ձեզ ատում են վատ է, եթե բոլորը սիրում են՝ կասկածելի է։

Պետք է այնպես ապրել ու աշխատել, որ մեծամասնությունը սիրի, փոքրամասնությունն ատի։

Եթե Նիկոլն ատողներն ունենար, որոնք փոքրամասնություն էին՝ դա ոչինչ, բայց հիմա կարծես թե ձևավորվում են ատողներ, որոնք կամաց-կամաց մեծամասնություն են դառնում ու սադրիչ հայտարարություններ անում»։

Մեր զրուցակիցը նշեց, թեպետ, իր կարծիքով, վարչապետը դիվանագիտության մեջ մեծ փորձ չունի. «Բայց նա Ղարաբաղ հանձնող չէ, դա անկարելի բան է, ես բոլորովին չեմ հավատում դրան։

Ես ավելի շատ հավատում եմ, որ եթե նույնիսկ նա բանակցությունների մեջ փակուղի մտնի՝ հրաժարական կգրի, բայց Ղարաբաղ չի հանձնի»։

1in.am

(Visited 123 times, 1 visits today)