ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
— ՀՀ փոխվարչապետներ
— Վարչապետի աշխատակազմի ղեկավար
— ԱԽ քարտուղար
— Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
— Աշխատակազմի վարչության պետեր
— Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
— Վարչապետի խորհրդականներ
— Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
— Երկու փոխվարչապետները
— ԱԽ քարտուղարը
Եվ վերջ:
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են՝ ըստ օրենքի պահանջի,-գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։