ՀՅԴ-ն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին

Արցախում տեղի ունեցած ՀՅԴ Ընդհանուր ժողովը հայտարարություն է արել, որտեղ խոսում է Արցախի հարցի մասին եւ մատնացույց անում որոշակի նշաձողեր եւ անելիքներ:

Картинки по запросу հյդ

Մասնավորապես, ՀՅԴ Ընդհանուր ժողովը հայտարարել է, որ «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են»:

Միաժամանակ պարզ չէ, արդյոք ՀՅԴ-ն հայտարարում է մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու, տարածքային հարցում փոխզիջման կամ զիջման բացառման անհրաժեշտության եւ արցախյան խնդրում համահայկական նոր ռազմավարության անցման անհրաժեշտության մասին, թե՞ փորձում այդ մասին ակնարկ դնել տողատակում, առայժմ ձեռնպահ մնալով կտրուկ ձեւակերպումներից:

Ընդհանուր ժողովը ստանձնում է նշանակալից հանձնառություն. «Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը», գրված է 33-րդ ընդհանուր ժողովի հայտարարության մեջ:

Похожее изображение

Դաշնակցության Ընդհանուր ժողովը նաեւ հայտարարում է, որ հրատապ է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմա-քաղաքական գործակցության պայմանագրի կնքումը, միաժամանակ արձանագրելով հայ-ադրբեջանական շփումների հաճախակիացումը, նաեւ արվող հայտարարություններից ունեցած մտահոգությունը՝ նշում է, որ բանակցությունը պետք է լինի միայն Արցախի լիարժեք մասնակցությամբ, իսկ Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին հարթակում մշտապես հաստատի Արցախի անվտանգության ու անկախության երաշխավորի հանձնառությունը:

Դաշնակցության հայտարարությունը մեկ անգամ է շոշափում Հայաստանի իշխանությանը, սակայն հայտարարությունն ամբողջությամբ հնարավոր է գնահատել այդ իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի առաջարկ-ուղերձին ՀՅԴ արձագանք:

Օրերս ՀՅԴ-ն տեղեկություն տարածեց, որ Արցախում տեղի ունեցող Ընդհանուր ժողովը իր աշխատանքի հինգերորդ օրը ստացել է Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը: Կար ուշացումը ընդգծելու եւ դժգոհության նկատելի ակնարկ:

Картинки по запросу հյդ

Միեւնույն ժամանակ, ՀՅԴ Ընդհանուր ժողովը սկսել էր այդ կուսակցության թերեւս արդեն նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարություններով, որով նա կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ հայտարարում, թե հաջորդ ընտրությանը տուն են ուղարկելու այդ իշխանությանը:

Նիկոլ Փաշինյանի «հինգերորդ օրվա» ուղերձում կարեւորվում էր ՀՅԴ մեծ դերն ու համահայկական նշանակությունն ու առաքելությունը, միաժամանակ նա հայտնում էր իր եւ կառավարության պատրաստակամությունը՝ ՀՅԴ հետ գործակցելու հարցում:

Դրան զուգահեռ, նշելով կուսակցության մեծ փորձառությունը եւ պատմական հարուստ կենսագրությունը, նշում էր այդուհանդերձ թարմանալու, նոր սերնդի անհրաժեշտության մասին:

Картинки по запросу հյդ

Դա էլ թերեւս ակնարկ էր, որ եկել է ՀՅԴ առաջնորդներին փոխելու ժամանակը: Մինչ այդ իհարկե Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե չի դնելու իր թեկնածությունը Բյուրոյի ընտրությանը, բայց նաեւ նշել, թե դա տակտիկական քայլ է:

Այդ նշումը հիմք էր տալիս եզրակացնել, որ Մարգարյանն այդուհանդերձ ուզում է պահել իր ազդեցությունը եւ դե ֆակտո ղեկավարել կուսակցությունը:

Մինչդեռ, առաջնորդների սերնդափոխությունը պետք է թերեւս լիներ հենց ՀՅԴ ներքին կուսակցական պահանջ, հաշվի առնելով այն, որ տարիների առաջնորդները խոշոր հաշվով սպառել էին իրենց եւ կուսակցության քաղաքական հեղինակությունը հասցրել մի կետի, երբ նախկին իշխանության հեռացման պարագայում ՀՅԴ-ն, չունենալով այդ իշխանության աջակցությունը, չհայտնվեց խորհրդարանում:

Նոր առաջնորդների, նոր շնչի անհրաժեշտությունը ՀՅԴ համար օբյեկտիվ հրամայական է, անկախ Հրանտ Մարգարյանի հանդեպ վերաբերմունքից, բայց այդ օբյեկտիվությունը նաեւ ենթադրում է ոչ թե կոսմետիկ փոփոխություն՝ երբ դե ֆակտո ղեկավարը նույնն է, այլ իրապես, խորքային: ՀՅԴ-ն համենայն դեպս այդ առումով չունի ներուժի պակաս:

Похожее изображение

Այս տեսանկյունից, կուսակցության Ընդհանուր ժողովի հայտարարությունն Արցախի հարցի առնչությամբ, մի կողմից վկայում է այդ քաղաքական ներուժի մասին՝ գործնականում վերջին ամիսների համար դա բացառիկ քաղաքական հայտարարություն է Հայաստանի կուսակցական համակարգում, մյուս կողմից գործակցելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանն ընդառաջ դրական արձագանք է եւ առաջին քայլ:

ՀՅԴ հայտարարությունն իր բովանդակությամբ մի կողմից պարունակելով որոշակի մտահոգություն, մյուս կողմից գործնականում համահայկական մասշտաբի աջակցություն է Հայաստանի նոր իշխանությանն արցախյան հարցի միջազգային գործընթացում ամուր դիրքորոշման եւ ճկունության համար, որը փաստորեն Դավոսից հետո բարձրացած աղմուկի մեջ հնչող քաղաքական գրեթե բացառիկ ձայն է:

հայտարարությունն իր բովանդակությամբ մի կողմից պարունակելով որոշակի մտահոգություն, մյուս կողմից գործնականում համահայկական մասշտաբի աջակցություն է Հայաստանի նոր իշխանությանն արցախյան հարցի միջազգային գործընթացում ամուր դիրքորոշման եւ ճկունության համար, որը փաստորեն Դավոսից հետո բարձրացած աղմուկի մեջ հնչող քաղաքական գրեթե բացառիկ ձայն է:

lragir.am

(Visited 235 times, 1 visits today)