Հետաքրքիր փաստեր, որոնք կջերմացնեն յուրաքանչյուրի հոգին

Հաճախ տեսնելով թե ինչ է կատարվում աշխարհում՝ թվում է թե աշխարհը չարիքից է կազմված, սակայն մեր Երկրի վրա միշտ տեղ կգտնվի բարու և արդարության համար, որոնք մեզ կօգգնեն հավատալ, որ մարդկությունը դեռևս հույս ունի։

Ոգևորող պատմությունները ապացուցում են, որ չարիքը պարտվելու է, իսկ դրական հերոսները երջանիկ են լինելու։ Բարոյականության այս օրինակների միջոցով մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է մարդկությունը, իսկ որոշ մարդիկ օրինակ կծառայեն սերունդների համար։

1.Ֆոկուսիմայում՝ վթարից հետո, ճապոնացին իր գյուղում մնում է մենակ, որպեսզի կերակրի լքված կենդանիներին

Նաոտո Մացումուրան ապրում է Տոմոկե գյուղում։ Նա միակն է՝ ով մնացել է գյուղում, որը նախկինում 16000 բնակիչ է ունեցել։ Նա չունի հոսանք և ջրամատակարարում, սակայն նա հոգ է տանում ձիերի, հարյուրավոր կատուների, տասնյակ շների և այլ կենդանիների մասին։

2.Գերմանիայում կան հատուկ պատնեշներ, որոնք տեղափոխվող գորտերին պաշտպանում են մեքենայի տակ ընկնելուց

Այդ պատնեշներից որոշները տանում են հատուկ թունելներ, որոնք գորտերին թույլ են տալիս անցնել ճանապարհը, իսկ մյուս պատնեշները դանդաղեցնում են նրանց ընթացքը՝ մինչև, որ օգնության կհասնեն կամավորները։

3.1868 թվականին Լիխտեյնշտեյնը պատերազմ է ուղարկում 80 զինվորի, սակայն, երբ նրանք ետ են վերադառնում, ապա զինվորների քանակը հասնում է 81-ի։ Պատերազմի ժամանակ նրանք ընկերանում են իտալացի զինվորականի հետ, ով մտադրություն է հայտնում տեղափոխվել Լիխտեյնշտեյն։

4.2005 թվականին շվեդ միլիոնատեր Յոհան Էլիաշը 2000 քառ, կմ անձրևային անտառ է գնում Բրազիլիայում, որպեսզի այն պահպանի ոչնչացումից։

Լոնդոնի չափ տարածք ունեցող անտառը դառնալու է արգելավայր։

5.1977 թվականին 9 կանանցից կազմված խումբը սկսում է գաղտնի օգնել կարիքավոր մարդկանց

Շուրջ մեկ տասնամյակ նրանք հանդիպում էին առավոտյան ժամը 4-ին, որպեսի թխվածքներ պատրաստեն և բաժանեն աղքատներին։ Նրանք այրիներին և միայնակ մայրերին առաջարկում էին վճարել իրենց հաշիվները։

Մինչև վերջին ժամանակները ոչ ոք՝ անգամ իրենց ընտանիքի անդամները, չգիտեին կանանց կատարած բարեգործությունների մասին։

blognews.am

(Visited 24 times, 1 visits today)