Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ

«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» թերթը: «Պարտավորագիրն ստորագրված է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ:

Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, եւ, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրեւը հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ ճշտել է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

168.am

(Visited 36 times, 1 visits today)