Ապրես հեղափոխություն, որ եկար Հայաստան ու այս ամենը բերեցիր. Բա ոնց չասեմ՝ ապրես Նիկոլ Փաշինյան

Ի տարբերություն շատերի՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի, ուռճացվածության, ինքնապարգևատրումների շուրջ քննարկումները, բացահայտված փաստերի անողոքությունը ինձ չեն հիասթափեցնում, ուրախացնում են: Ազնիվ խոսք:

Վերջապես պետություն ենք դառնում, քաղաքացիական հասարակություն ենք դառնում:

Իշխանությունը բացատրում է, արդարանում է, հիմնավորում է, թող որ՝ երբեմն անհաջող, անհամոզիչ:

Դրանից հետո քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները նորից են գրոհում, երբ պատասխանն անհամոզիչ է, անհեթեթ է:

Քննարկվում է պետական համակարգի տասնամյակների աղբը, սոցիալական պատասխանատվության երանգ է մտցվում հանրային դիսկուրսում:

Բա էսպես ենք պետություն դառնալու: Ապրես հեղափոխություն, որ եկար Հայաստան ու այս ամենը բերեցիր: Բա ոնց չասեմ՝ ապրես Նիկոլ Փաշինյան:

blognews

(Visited 407 times, 1 visits today)