Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա. Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել. հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի. Լ. Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումն ու տարածած լուսանկարը լայն արձագանք են գտել համացանցում:

Գրառման տակ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով գրել է. «Դու քո պատկերացումն ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը:

Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա:

Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոսազանգը մարտի 2-ին երևի լսել ես:

Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա, մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց, փախավ կեսից, էդ էլ կարծում եմ գիտես: Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել:

Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրելա, կարաիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր:

Էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք:
Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին, հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի»:

Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է. «Գիտե՞ս որն ա ամենահետաքրքիրը, որ ճիշտ ես է, կակ ռազ մենակ խոսալով չի, բայց շատ կարևոր ա, երբ մարդը խոսում ա, ուղղակի ոչ քո դեպքում ու ոչ հիմա:

Որովհետև, դու սկսել ես խոսալ միայն այն ժամանակ, երբ արդարությունը բախում է ձեր տան դուռը:

Ո՞վ էր քեզ խանգարում բարձրաձայն խոսալ այն ժամանակ, երբ ավելի շատ էր պետք խոսալ առավելևս, որ քո պատկերացումով դու լիքը ճշնարտություններ գիտես, չեմ կարծում, որ դուխի պակաս ունեիր:

Բա խոսայիր, ասեիր՝ հայրիկ, լավ Լևոնը վատն ա, Նիկոլը վատն ա, աթոռակռիվ են անում, բա էն հարյուրավոր մարդիկ, որոնց լցրել ես բանտերը, իրենք ի՞նչ են արել մեզ:

Բա խոսայիր, հարցնեիր՝ հայրիկ, իսկ կարող ա՞ մարդկանց բողոքը մեր դեմ արդարացի ա, կարող ա՞ մենք վատն ենք եղել մարդկանց համար, դրա համար էլ մեզ դեմ են մարդիկ:

 Կարճ ասած, շնորհակալ եմ խորհրդիդ համար, վստահեցնում եմ քեզ՝ համ կրակողին ենք գտնելու, համ հրաման տվողին, համ տակը ստորագրողին, համ հրամանը բոլորին փոխանցողին, և իրանց հետ բոլոր անխտիր բոլոր փոխկապակցված մարդկանց:

Եվ որևէ էմոցիոնալ էժան քաղաքական դիվիդենտ բերող տրյուկ, ոչ մեկին, անխտիր ոչ մեկին չի փրկելու»:

mamul.am

(Visited 122 times, 1 visits today)