Հովիկ Աբրահամյանը՝ Քննչական կոմիտեում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրվել է Քննչական կոմիտե բացատրություն տալու:

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա հայտնեց, որ նախկին վարչապետը բացատրություն է տվել  ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝  Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Բացի Աբրահամյանը, ՔԿ–ում բացատրություն է տվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։

tert.am

(Visited 89 times, 1 visits today)