Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը նաև որպես «Օժիտի շենք»

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1920-ականների սկզբի արխիվային լուսանկար. Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը, հայտնի էր նաև որպես «Օժիտի շենք»: Ուշադրություն դարձրեք փողոցի սյան վրա փակցված բոլշևիկյան սպառնալից լոզունգին. «Դասակարգային թշնամու կողմից Կարմիր բանակի շարքերը սղոսկելու յուրաքանչյուր փորձ կջախջախենք իր բնում»: Ի դեպ, 19-րդ դարի վերջին կառուցված և մինչ հիմա էլ կանգուն այս շենքը, գյումրեցի մեծահարուստներ Դրամբյանների ընտանիքի նվերն էր նրանց դստեր` Ջավահիր Դրամբյանի ամուսնության կապակցությամբ, որտեղից էլ գալիս է շինության «Օժիտի շենք» ժողովրդական անվանումը։ Փեսացուն՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը, դարձավ Ալեքսանդրապոլի առաջին ըտրովի քաղաքագլուխը և շենքն օգտագործեց որպես քաղաքապետարան: Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը պետականացվել է, և այստեղ Երկար տարիներ տեղավորված է եղել պիոներների պալատը:
1920-ականների սկզբի արխիվային լուսանկար. Հին Գյումրիի քաղաքապետարանի առաջին շենքը, հայտնի էր նաև որպես «Օժիտի շենք»: Ուշադրություն դարձրեք փողոցի սյան վրա փակցված բոլշևիկյան սպառնալից լոզունգին. «Դասակարգային թշնամու կողմից Կարմիր բանակի շարքերը սղոսկելու յուրաքանչյուր փորձ կջախջախենք իր բնում»:
Ի դեպ, 19-րդ դարի վերջին կառուցված և մինչ հիմա էլ կանգուն այս շենքը գյումրեցի մեծահարուստներ Դրամբյանների ընտանիքի նվերն էր նրանց դստեր` Ջավահիր Դրամբյանի ամուսնության կապակցությամբ, որտեղից էլ գալիս է շինության «Օժիտի շենք» ժողովրդական անվանումը։ Փեսացուն՝ Գեղամ Տեր-Պետրոսյանը, դարձավ Ալեքսանդրապոլի առաջին ըտրովի քաղաքագլուխը և շենքը օգտագործեց որպես քաղաքապետարան: Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը պետականացվել է, և այստեղ Երկար տարիներ տեղավորված է եղել պիոներների պալատը:

mamul.am

(Visited 50 times, 1 visits today)