Ավելի լավ է` լռեր. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձն Ալիևի հետ հանդիպման մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:

Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայակակայն դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով: Ավելի լավ է` լռեր…»:

mamul.am

(Visited 57 times, 1 visits today)