104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարգևավճարները դարձան վերջին օրերի առանցքային թեմանստանալով տարբեր գնահատականներ շատ են ստացել, դա էլ էր քիչ, բա մենք սրա համար է՞նք հեղափոխություն անում, տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում, որ աշխատողը վարձատրվի և այլն:

Ցավալի է, բայց փաստառանցքը կրկին մղվեց երկրորդ պլան: Պարգևավճարը խրախուսման ձև է և հետևաբար առաջնային է հասկանալ կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց է այն վճարվել և ինչո՞ւ այդ չափով:

104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը կամ ընդհանրապես չստացողը, թե՞ բյուջեն է պարզապես դրա հնարավորությունը ստեղծել:

Իսկ այս ամենը կարելի է պահանջել, երբ սահմանված են աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ և երբ իրականացվում է կատարողականի նկատմամբ խիստ վերահսկողություն:

Ահա կառավարման համակարգի և պատասխանատվության ինստիտուտի մոդելը, որը հնարավորություն կտա արձանագրել իրական փոփոխություններ: Ի դեպ սա պետք է վերաբերի ողջ պետական ապարատին:

«Բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ բավարար կատարելու համար» արտահայտությունն էլ անակնկալ և աննախադեպ չի դառնա»:

mamul.am

(Visited 52 times, 1 visits today)