Վախենալով փոփոխությունից՝ Դաշնակցությունը կկղզիանա և կամաց-կամաց մարմինը վերանում է կյանքից

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է քաղաքագետՓարիզիքաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

-Պարոն Մինասյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հունվարի 24-ը: ՀրանտՄարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությանժամանակ իր թեկնածությունը չի դնելու։ Հնարավոր է՝ նրանփոխարինի Վիգեն Հովսեփյանը, որը Նյու Յորքից է։ Ինչպե՞ս եքգնահատում Դաշնակցությունում տեղի ունեցող փոփոխությունները։

«Եթե չկարողանան երկխոսել՝ երկու կողմերն էլ կպարտվեն». Կայծ Մինասյան

-Նախ և առաջ որևէ գաղափար չունեմ՝ ով է փոխարինելու, քանի որ դեռևս չի ավարտվել Ընդհանուր ժողովը։

Հրանտ Մարգարյանը հայտարարել էոր հինգ տարի հետո տուն ենուղարկելու այս իշխանությանը և ստանձնելու են երկրիղեկավարումը։ Նա նաև նշել էոր նոր իշխանությունը չիարտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները ևանկարող է լուծել այն խնդիրներըորոնց համար էլ սկիզբ առավ այդշարժումը։ Արդյո՞ք Դաշնակցությունը այդպիսի հնարավորությունկարող է ունենալ հինգ տարի հետո։

-Երեք տարբերակ կա․առաջին՝ ամենավատն այն է, որ Դաշնակցությունն աստիճանաբար կհնչականա կամ կռամկավարանա։ Եվ ես չեմ ուզում, որ այդպես լինի, բայց այդ վտանգը կա։ Սա նշանակում է, որ Դաշնակցությունը թե՛ ներսում և թե՛ դրսում չի կարող փոխվել։

Վախենալով փոփոխությունից՝ Դաշնակցությունը կկղզիանա և կամաց-կամաց մարմինը վերանում է կյանքից, որովհետև այդ ժամանակ կունենանք այնպիսի կուսակցություն, որն առանց որևէ ներքին կյանքի է, և կամաց-կամաց շատերը դուրս են գալիս կուսակցությունից։ Սա ամենավատ տարբերակն է, և ես չէի ուզենա, որ այդպես լինի։

Կա վտանգ, որ Դաշնակցությունը հիշողության մեջ մնա և իրականության առջև խնդիր ունենա, չի կարող շփվել իրականության հետ, կկղզիանա և միայն անցյալի մասին է խոսում՝ Առաջին հանրապետության, հիմնադիրների, ֆիդայինների և այլն։

Картинки по запросу Կայծ Մինասյան

Երկրորդ տարբերակը, որ միջին է, Դաշնակցությունը կամաց-կամաց երկար ժամանակաշրջանի վրա կվերականգնվի և առանց մեծ փոփոխության, բայց շտկելով մի քանի կետեր, որովհետև միանգամից փոխվելը իրենց համար շատ դժվար է, որովհետև կառույցը ծանր է, պատմությունը՝ երկար, և երբ կուսակցությունը այնպիսի հարուստ պատմություն և միջազգային կառույց ունի, շատ դժվար է միանգամից փոխվելը։

Սա նշանակում է, որ դաշնակցականները երկար ժամանակաշրջանի վրա են աշխատում, ուզում են պահել իրենց արժեքները, և ստեղծեն այնպիսի կանոնագիր, որ ընդունեն այն իրականությունը, որ Հայաստանը ազատ և անկախ է և փոխեն լոզունգը՝ ասելով՝ ոչ ազատ, անկախ, միացյալ Հայաստան, բայց ընկերային, դեմոկրատական և միացյալ Հայաստան։

Եվ կամաց-կամաց, առանց հույս ունենալու, թե երբ պետք է գան իշխանություն։ Ճիշտ հակառակը, նախ պետք է բուժվեն, սրբագրեն իրենց սխալները, նախ պետք է մտածեն՝ ինչ տեսակ կուսակցություն են ուզում ստեղծել և ներկայացնել հանրությանը։

Երրորդ տարբերակն այն է, որ իմանալով, որ ընտրությունները տեղի են ունենալու հինգ տարի հետո, պետք է արագ փոխվեն, քանի որ անգամ մեկ ժամը կարևորություն ունի։ Մյուս կողմից, արագ փոխվելը վտանգավոր է, երբ ամբողջ կառույցը չի անդրադառնում՝ ինչ տեսակ փոփոխություններ պետք է տեղի ունենան, սա վտանգավոր է ինքնության և ներքին հաշվեկշռի համար։

Կամ չենք կարող փոխել, կոշտ և արմատական քաղաքականություն է պետք և պետք է մտնեն իրականության մեջ, բայց ստեղծելով այնպիսի կուսակցություն, որ ներքին ոստիկանություն պետք է լինի և ամեն ինչ լինի Բյուրոյի հսկողության տակ։ Կուսակցությունը բաժանվում է և կուսակցությունից դուրս հայտնվում է դիսպետչերական շարժում: ՀՅԴ-ի պատմության մեջ այս իրավիճակը արդեն կատարվել է։

Այս երեք տարբերակների մեջ, ըստ իս, ամենալավը երկրորդն է, բայց դա նշանակում է, թե Հրանտի խոսքը չպետք է նկատի ունենանք, որովհետև երկրորդ տարբերակը հակասության մեջ է Հրանտի խոսքի հետ, այսինքն՝ հինգ տարի հետո հետ գալ իշխանության և ունենալ մեծամասնություն, սա հակասական է։

Картинки по запросу Կայծ Մինասյան

Ամփոփելով ասեմ՝ կամ դեպի հնչակությունը և ռամկավարությունը կգնան, ինչը նշանակում է դեպի քաղաքական մահ գնալ, կամ երկար ժամանակաշրջանի ընթացքում վերականգնում, կամ դեպի արագ փոփոխություններ և արմատականացում, այսինքն՝ ռադիկալիզացիա։

Նրանք նշում են, որ պետք է աշխատեն, որ Հայաստանում իրավիճակփոխվի։ Արդյո՞ք այդ կուսակցությունը շանս ունի առաջիկատարիների համար։

-Ինչպես ասացի, ես չեմ պատկերացնում, թե հինգ տարի հետո, եթե այսպես շարունակվի Հայաստանի քաղաքական կյանքը, այդ պայմաններում Դաշնակցությունը կարող է վերցնել իշխանություն, իսկ եթե այդպիսի բան տեղի ունենա, պետք է բացառիկ երևույթներ տեղի ունենան։

Մյուս կողմից, չմոռանանք, որ Հրանտի խոսքն իրեն է պատկանում և ոչ թե Ընդհանուր ժողովին։ Պետք է տարբերություն դնել։ Ընդհանրապես առաջին անգամ չէ, որ Հրանտն Ընդհանուր ժողովից առաջ արմատական ելույթ կունենա, բայց Ընդհանուր ժողովն ուրիշ մոտեցումներ, ուրիշ պրակտիկաներ ունի, ուրեմն սպասենք Ընդհանուր ժողովի պաշտոնական հայտարարությանը և նոր Բյուրոյի ամբողջական կազմին, և սպասենք նոր Բյուրոյի հայտարարություններին, մամուլի ասուլիսներին, որոշումների կայացմանը, բայց պետք չէ այդքան կարևորություն տալ Հրանտի խոսքին, որովհետև Ընդհանուր ժողովն ավելի կարևոր է, քան Բյուրոյի ներկայացուցիչը։

Похожее изображение

Ուրեմն երկու գաղափար կա, առաջինը՝ այս պայմաններում չեմ պատկերացնում, որ հինգ տարի հետո իշխանության գա Դաշնակցությունը, և երկրորդ՝ պետք է տարբերակում մտցնել Ընդհանուր ժողովի և Հրանտի հայտարարությունների միջև։

Այնուամենայնիվ, Հրանտ Մարգարյանի չառաջադրվելն արդեն իսկդրակա՞ն է։

-Այո։ Այսօրվա Դաշնակցության կառույցը հիմնվել է 1898 թվականին հիմնված կառույցի վրա։ Երկրորդ՝ այդ կառույցը, որ մեկ դար պատմություն ունի, հատուկ պայմաններում ստեղծվեց, և այդ ժամանակ Դաշնակցությունը՝ իբրև գաղտնի կազմակերպություն, ստիպված էր գաղտնի աշխատել, բայց այսօր, մանավանդ որ Հայաստանն անկախ պետություն է, պահել այնպիսի կազմակերպություն՝ հիմնված մեկդարյա կառույցի վրա և շարունակել գաղտնի գործելակերպը, անիմաստ է։

Մեկ ուրիշ հանգամանք նշեմ․այսօրվա կառույցի մեջ ամեն ինչ կենտրոնացված է Բյուրոյի մակարդակում, այսինքն՝ դատական, օրենսդրական և գործադիր իշխանությունները կենտրոնացված են բյուրոյի ձեռքին, և չորս տարին մեկ անգամ Ընդհանուր ժողով է գումարվում և ճշտվում է Բյուրոյի աշխատանքը, այսինքն՝ պետք է սպասել չորս տարի, որ քո ղեկավարությունը կապի մեջ մտնի, սա ավելորդ է, և չես կարող Հայաստանում ժողովրդավարություն պահանջել, երբ քո կուսակցության մեջ չկա այդ ժողովրդավարությունը։ 

Փոքր առաջարկ Դաշնակցությանը, որ այս Ընդհանուր ժողովը, որ գումարվում է, այսքան մարդ է հավաքվում, պետք է ներքին խորհրդարան լինի և տարին մեկ անգամ մեկ ժողով գումարի՝ իբրև Դաշնակցության պառլամենտ և քննարկի Բյուրոյի գործունեությունը։ Մինչև չունենանք այսպիսի փոփոխություններ, դեռ վաղ է խոսելը։

1in.am

(Visited 23 times, 1 visits today)