ՈՒսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հայտարարությունը, միջադեպը տեղի է ունեցել Վիսոկի բնակավայրի Օլենյա ավիաբազայում:


Գերատեսչության տվյալներով՝ ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռը հայտնվել է ձյան առատ տեղումների տակ, կոշտ վայրէջք է կատարել և կործանվել: Ավիավթարի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս երկուսը տուժել են: Վերջիններիս ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:


Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ինքնաթիռը թռչելիս է եղել առանց ռազմամթերքի: Վթարվելու պահին վառելիքի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:


Նախնական տվյալների համաձայն՝ կրակն արդեն մարվել է:

tert.am

(Visited 36 times, 1 visits today)