Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին համերգով հանդես կգա Երևանում:

Նա առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից, իսկ նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգն անգիր գիտի մեզանից յուրաքանչյուրը:
Օրեյրոն մեր երկիր է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ նախապատրաստելով երկու ժամանոց ինքնատիպ շոու:
Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:

Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները:

(Visited 42 times, 1 visits today)