Կպահպանվի ՞գազի ներքին սակագինը. Բանակցություններ «Գազպրոմ»-ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ երկրի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:

«Գազպրոմ»-ը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ պատճառով մեր դերը միջնորդավորված է:

Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Դավոսում:

Նա հավելել է, որ հայկական կողմը վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:

«Մեզ համար շատ կարևոր է գազի գնի երկարաժամկետ համաձայնեցումը: Ներկայում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթանում է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկաների ստեղծման հարցի քննարկումը, ինչը նշանակում է, որ մենք խոսելու շատ բան ունենք»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ը հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։ ՀՀ վարչապետն ավելի վաղ ասել էր, որ գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:tert.am

(Visited 37 times, 1 visits today)