Լյուքսեմբուրգում 2020թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Լյուքսեմբուրգում 2020թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կլինի, գրում է Delanoհարթակը՝ երկրի տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշի հայտարարությանը հղումով: Այսպիսով՝ Լյուքսեմբուրգը կդառնա անվճար հասարակական տրանսպորտով առաջին պետությունն աշխարհում:

Անվճար տրանսպորտային միջոցները կներառեն գնացքները, ավտոբուսներն ու տրամվայները: Չնայած դրան՝ Բաուշը չի կարծում, որ դրանից հետո բոլորը հանկարծ կսկսեն հասարակական տրանսպորտից օգտվել: 

Նման որոշումը պետությանը տարեկան մոտ 41 մլն եվրո կարժենա: նախարարի խոսքով՝ մինչև 2023թ. շուրջ 2,2 մլրդ եվրոյի ներդրումներ են ակնկալվում երկաթուղային և տրամվայի ցանցերի բարելավման համար: 

Ավտոբուսային համակարգում նույնպես փոփոխություններ կլինեն. նախարարությունը ցանկանում է մինչև 2030թ. երկրի բոլոր ավտոբուսները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով, որոնք կբացառեն հասարակական տրանսպորտի կողմից օդի աղտոտումը:

tert.am

(Visited 22 times, 1 visits today)