էջմիածինցիները շամպայն բացեցին ու տեղում շնորհավորեցին միմյանց. Մանվել Գրիգորյանի կալանավորման որոշումը տոնեցին

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքված մի խումբ էջմիածինցիներ շամպայն բացեցին ու տեղում շնորհավորեցին միմյանց՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը համարելով հաղթանակ նախկին ռեժիմի նկատմամբ:

Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին մեկնում են Էջմիածին, այնտեղ հրապարակում խորոված կանեն եւ կշարունակեն տոնել Մանվել Գրիգորյանի կալանավորումը:

1in.am

(Visited 91 times, 1 visits today)