Արդեն երկու ամիս է ամուսնացած չեմ, զերծ կմնամ մեկնաբանություններից

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նախորդ տարվա ավարտին հայտարարել էր, որ բաժանվում է ամուսնուց` Վահիկ Մարտիրոսյանից:

Սակայն, այս հարցը կարծես հանգիստ չի տալիս նրա հետեւորդներին ու երկրպագուներին։ Գոհարն այսօր իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից պատասխանել է ամենահայտնի հարցին։

Նա գրել է․ «Ամենահյտնի հարցը․ դուք բաժանվե՞լ եք։ Ընկերներ, ես այլուս ամուսնացած չեմ։

Արդեն 2 ամիս է․․․ զերծ կմնամ մեկնաբանություններից․․․ շնորհակալություն, որ ըմբռնումով եք մոտենում»։

Նշենք, որ ավելի վաղ դիմահարդարը ուրախությամբ հայտարարել էր, որ կարողացել է ազատվել ավելի քան 30 կիլոգրամից եւ տանը մարզման ընթացքում արված լուսանկար էր տեղադրել։

«Այսօր արդեն մինուս 28 կիլոգրամ։ Ակտիվորեն սպորտային ռեժիմ եմ վարում»,- լուսանկարըմակագրել էր Գոհարը։

Похожее изображение

Похожее изображение

style.news.am

(Visited 133 times, 1 visits today)