Այդ խնդիրները չպետք է հանրությունը լուծի. մեր պետությունը հայտնվում է դատաիրավական դողէրոցքի մեջ

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու մասին որոշում է կայացրել:

Картинки по запросу Նարինե Դիլբարյան

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը վերլուծաբան Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ դատական համակարգը հնից մնացած ժառանգություն է և շարունակում է իներցիայով աշխատել.

«Այնտեղ ևս մտածողության և մեթոդոլոգիայի փոփոխության կարիք կա… Մեր դատավորները հին դպրոց անցած մարդիկ են, ունեն բազմաթիվ կապեր, որոնք չես կարող ջնջել ռետինի մի հարվածով, և հենց որ նրանց վրա ճնշումը թուլանում է, նրանք խնդիրը լուծում են իրենց հարմար թվացող հին եղանակներով:

Թե որքան կպահենք այս դատաիրավական համակարգը, և թե արդարադատության նոր սկզբունքների հաղթանակը ինչպիսին կլինի, կախված է և՛ իշխանությունից, և՛ հանրությունից»:

Картинки по запросу Նարինե Դիլբարյան

Քաղաքագետ Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ դատական համակարգը գուցե վերևից եկող հրահանգներից անկախ է, բայց եթե արագորեն արձագանքում է փողոցում տիրող հանրային տրամադրություններին և ըստ այդմ է որոշում կայացնում, ուրեմն անկախ չէ:

«Գործող դատական համակարգով չենք կարող իրականացնել այն արդարադատությունը, որը հասարակությունն է պահանջում: Անհրաժեշտություն է և պետք է օր առաջ լուծել անցումային արդարադատության հարցը»,- ընդգծեց քաղաքագետը:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ՝ հապաղելը, տատանվելը կարող է վնաս բերել: Նրա խոսքով՝ բոլոր հանցագործները պետք է հայտնվեն ճաղերի հետևում…

«Հասարակական գիտակցության մեջ թողնել այն բացերը, որ կամայական հանցանքը մնալու է անպատիժ, դա հանցանքի բազմապատկման գրավական է պարունակում: Ինչպե՞ս կարող է մեր հասարակությունն այս առումով անհանգիստ չլինել»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Картинки по запросу Նարինե Դիլբարյան

Ն. Դիլբարյանի դիտարկմամբ՝ վտանգավոր փուլում ենք այն առումով, որ հանրույթը, տեսնելով պետական իշխանության ոչ կազմավորված լինելը, իր վրա է վերցրել շատ գործառույթներ, այդ թվում արդարադատություն կատարելու գործառույթը.

«Այդ խնդիրները չպետք է հանրությունը լուծի. մեր պետությունը հայտնվում է դատաիրավական դողէրոցքի մեջ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 29 times, 1 visits today)