Ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող դեմ գնալ ժողովրդին ու հետ քայլ կատարի այդ հարցում

Թող ոչ մեկիդ մտքով չանցնի, որ Ադրբեջանում իշխանության փոփոխությունից ու հատկապես նորմալ ղեկավարի նշանակվելուց Հայաստանը այս շրջանում շահելու է:

Похожее изображение

Մեր տարածաշրջանում իրավիճակի զարգացումը մեզ հասցրել է մի կետի, որ կոնկրետ Արցախի հարցով ցանկացած ղեկավար նույն դիրքորոշումն է ունենալու:

Ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող դեմ գնալ ժողովրդին ու հետ քայլ կատարի այդ հարցում:

Առավել ևս , եթե Ադրբեջանում հանկարծ իշխանություն փոխվի, ինչը անհավանական է, ու երկիրը ղեկավարի մի փոքր հայրենասեր մարդ, ուրեմն մեր գործը կրկնակի բարդանալու է, քանի որ բավականին հեշտ է գլուխ դնել մի մարդու հետ, ով անձնական լիքը փողեր ունի կորցնելու, բայց կրկնակի անգամ բարդ է գործ ունենալ մեկ այլ անձի հետ, ով շարժվում է բացառապես երկրի մասին մտածելով, իսկ հավատացեք, որևէ նման ղեկավար չի ցանկանա ունենալ վերջնականապես պարտված պետություն:

Картинки по запросу azerbaycan mitinq

Նենց որ, հանգիստ նստեք տեղներդ, թող Ադրբեջանը ինքն իր յուղի մեջ տապակվի ու դեռ որոշակի ժամանակ իշխի դիկտատուրան, մինչև տեսնենք ինչ ենք անում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.79827/posts/301546870705319

blognews.am

(Visited 65 times, 1 visits today)