Մենք իսկապես նախանձում ենք հայերին․ Իրենց որ հարցնես, բոլորը հայ են․ Ես նրանց ցավը տանեմ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․

չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

Похожее изображение

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայի:

Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

Похожее изображение

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ:

Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

Տեսանյութը Լաշա Բերուլավայի ֆեյսբուքյան էջից:

Похожее изображение

aliq.ge

(Visited 155 times, 1 visits today)