Անհարժեշտ են Նիկոլ Փաշինյանի կադրային լուծումները .Հեղափոխության տղերքի «պրեմիաները»-2

Երեկ մենք անդրադարձել ենք Կոտայքի ու Արմավիրի մարզպետների նշանակած, այսպես կոչված, «պրեմիաներին»։ Անկեղծ ասած՝ թույլ հույսեր ունեինք, որ երկու մարզերում և Երևանի քաղաքապետարանում կատարվածը լոկալ դրսևորում է ու անմիջապես կարժանանա իշխանության կոշտ հակազդեցությանը։

Նիկոլ Փաշինյանը երեկ, իհարկե, լայվ ուներ, սակայն այն նվիրված էր Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա տարեդարձին, ու վարչապետը մեծանանուն գրողից բանաստեղծություն ընթերցեց ու հետո մեկնեց Դավոս։

Սակայն օրվա ընթաքցքում պարզվեց, որ պարգևատրումներ եղել են նաև այլ մարզերում, ընդ որում՝ ավելի արտառոց դրսևորումներով։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անմասն չի մնացել իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին պարգևատրելուց, սակայն Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկերները:

hetq.am-ը տեղեկացնում է, որ մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն պարգատրել է 104.5% դրույքաչափով:

Ի դեպ, Գարիկ Սարգսյանն այն մարզպետն է, որին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նկատողություն արեց, երբ ամիսներ առաջ Արարատի մարզում էր։

Սարգսյանն այնքան չէր տիրապետում մարզային տնտեսությանը, որ Փաշինյանին չկարողացավ զեկուցել տարրական թվերի, ցուցանիշների մասին, ու բոլորը, անգամ՝ վարչապետի մերձավորներն, ասում էին, որ Արարատի մարզպետի օրերը հաշված են։ Սակայն Գարիկ Սարգսյանն ակտիվ «քայլող» է, ու երբ հրաժարվեց պատգամավորական մանդատից, պարզ էր, որ շարունակելու է պաշտոնավարել՝ որպես մարզպետ։

asparez.am-ը հայտնում է ավելի արտառոց փաստի մասին։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգևով:

317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգևատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին և ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու:

318-Ա կարգադրությամբ մարզպետը նույն օրը դրամական պարգեւատրմամբ խրախուսել է նորից նույն` 22 անձանց, այդ թվում` իրեն, սակայն այս անգամ դրամական պարգևատրմամբ խրախուսել է պաշտոնային դրույքաչափի 15.34 տոկոսի չափով:

Սա էլ այն նույն Հունան Պողոսյանն է՝ նախկին համակարգի բռնարար գեներալներից մեկը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարինեևրին ընդդիմադիրներին խոշտանգում էր, սակայն հոգու խորքում երազում էր Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխության մասին։

Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ․ սա էլ Shamshyan.com-ի տեղեկատվությունն է։

Ավելի քան համոզված ենք, որ «պրեմիաների» արատավոր համակարգը գործել է բոլոր մարզպետարաններում, իսկ գուցե նաև՝ պետական այլ մարմիններում, նախարարություններում։

Այն, ինչ տեղի է ունեցել՝ պարզապես անհարիր է նոր Հայաստանի տեսլականին, Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին։

Այնպիսի տպավորություն է, որ մարզպետները՝ զրկված լինելով կաշառք վերցնելու հնարավորությունից, վրեժ են լուծել վաչապետից՝ պետական միջոցների հաշվին կազմակերպելով իրենց ամանորը։ Ամեն դեպքում՝ տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։

Նման պնդում անելու իրավունք, անշուշտ, ունենք՝ հատկապես, որ տեղի ունեցածն ունի կոռուպցիոն լատենտ դրսևորում։ Երբ պարգևատրումներ են ստանում հիմնականում պաշտոնյաներ ու ծառայողներ, որոնց «հեղափոխական» ծագումն ակնհայտ է ու դա հաջորդում է խորհրդարանական ընտրություններին, ապա պատկերը շատ ավելի մտահոգիչ է ու անգամ կարող են կասկածներ առաջանալ քաղաքական կոտուպցիայի մասին։

Վիճակը գեղեցիկ խոսքերով ու ստանդարտ լայվերով չես հաղթահարի․ անհարժեշտ են Նիկոլ Փաշինյանի հստակ քաղաքական գնահատականներն ու կադրային լու1in.am

(Visited 27 times, 1 visits today)