500 մլն դոլարի ներդրման ծրագիր Ռուսաստանի Դաշնությունի՞ց․․․

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝Հայաստանում անհապաղ պետք է կառուցվեն մեծածախ շուկաներ՝ լոգիստիկ կենտրոններ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները կարող են վաճառել այն գյուղատնտեսական մթերքները, որոնք Լարսի փակ լինելու հետևանքով չեն արտահանվել։

Картинки по запросу Հրաչ Բերբերյան

168.am-ի հետ զրույցում Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ այս ծրագրի ամենակարևոր ու խոշոր կողմը Ռուսաստանի Դաշնությունն է, որը Հայաստանին է ներկայացրել 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, իսկ հայկական կողմը ծրագրին կմասնակցի մոտ 10 տոկոս ներդրմամբ։

«Այս ծրագրին ցանկություն է հայտնել մասնակցելու նաև Կանադան։ Եթե Հայաստանն ունենա այդպիսի գոնե մեկ կենտրոն, ապա դառնում է դարպաս, հատկապես, որ ԵԱՏՄ անդամ է։

Այս կենտրոնում կարող է հայտնվել տարբեր երկրների արտադրանք, որոնք գրանցելուց և փաթեթավորելուց հետո կարտահանվեն դեպի ՌԴ։ Այս առումով նույնպես ծրագրի իրագործումը կարևոր է, քանի որ տարածաշրջանում այն դառնում է մեծ պլացդարմ՝ խոշոր ապրանքաշրջանառությամբ»,- ասաց Հրաչ Բերբերյան։

Похожее изображение

Ըստ նրա, այս ծրագրից բացի, անհրաժեշտ է մտածել նաև այլ ճանապարհների մասին, քանի որ սխալ է մնալ միայն Լարսի հույսին, որը օրերով կարող է փակ մնալ, որից տուժում են թե՛ ներկրողներն ու արտահանողները, թե՛ գյուղատնտեսությունը։

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագիրը կյանքի կոչելու համար հունվարի 20-ին Հայաստան կժամանի ռուսական պատվիրակությունը և հաջորդ օրվանից կսկսվեն հանդիպումները ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ։

«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ հնարավոր կլինի արդեն խոսել արդյունքներից»,- շեշտեց Հ. Բերբերյանը։

168.am

(Visited 247 times, 1 visits today)