Նոր իշխանությունը համեմատում են հնի հետ, ասում են՝ անփորձ են, ես դա ավելի եմ ընդունում, քան թե փորձված կաշառակերներին և այլասերվածներին

«Ընտրական այս օրենսգիրքը, որը «գերեզմանոցի օրենսգիրք» է, չի կարող ծնել քաղաքական այնպիսի վիճակ, որը կուզենայինք:

Похожее изображение

Ռեյտինգային ընտրակարգը պառակտում է հասարակությունը և տապալում է ամեն ինչ:

Ընտրողը պետք է ճանաչի ոչ թե անձին, այլ նրա ներկայացրած ծրագրերը, քաղաքական ուղեգծերը, առաջարկած լուծումները»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախողվելու պատճառներին:

«Նոր իշխանությունը համեմատում են հնի հետ, ասում են՝ անփորձ են, ես դա ավելի եմ ընդունում, քան թե փորձված կաշառակերներին և այլասերվածներին, որոնք փողկապով են և տասնյակ տարիների կողոպուտի փորձ ունեն»,- ընդգծեց Լ. Շիրինյանը:

Похожее изображение

Քաղաքագետի խոսքով՝ խորհրդարանում իշխող ուժի 60 տոկոսից ավելի լինելը  խնդիր է առաջացնում. ընդդիմության խնդիր կա:

Անդրադառնալով հարցին՝ թե որն է լինելու արտախորհրդարանական ուժերի անելիքը՝ Լ. Շիրինյանը նշեց.

«Ես չեմ հավատում, որ վարչապետի խարիզմատիկ կերպարն այնքան կընկնի, որ հանրությունն էլի զանգվածներով դուրս կգա փողոց: Բողոքի ակցիաներ կլինեն, բայց, կարծում եմ, քիչ կլինեն:

Մենք այլընտրանքի քաղաքականություն կիրականացնենք, իշխանության հետ կփորձենք համագործակցել, եթե չի ուզի, մենք կգնանք մեր ճանապարհով, և ժողովուրդը շուռ կգա դեպի այդ կողմ:

Բայց թե փողոցային պայքարն ինչ արդյունք կտա, դժվարանում եմ ասել: Այն ատելությունը, որ եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Հայաստանում չի կրկնվի:

Похожее изображение

Իշխանությունը պետք է գիտակցի, որ խորհրդարանը լիբերալ է, և պետք է օղակներ որոնի, որ բացակա թևը լրացնի արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությամբ:

Սա իշխանության մեծահոգության հարցն է, բայց եթե դա չանի, իշխանությունը նման կլինի միթևանի ինքնաթիռի և անհայտ է, թե երկիրն ուր կտանի, հետո ինչ կլինի:

Ազգային ժողովը բալանսավորված չէ, խորհրդարանական համակարգում դա խիստ վտանգավոր է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 200 times, 1 visits today)