Մի բանից շատ գոհ եմ, գոնե հին, փտած դեմքերը չենք տեսնի. Լիքը պարազիտներ էին այնտեղ աշխատում, Փաշինյանը թափ տվեց, այդ տզրուկներն ընկան

«Ես ինձ մտավորական չեմ համարում, ես արտիստ եմ… Այսպես կոչված մտավորականները սովետի օրոք էլ, հիմա էլ, այնպես սողոսկեցին վերնախավի հետույքը, որ մարդ ուղղակի մնում է զարմացած նրանց ճարպկության վրա»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց պոետ, երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Похожее изображение

Նրա դիտարկմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ նրանք չեն սպանել իրենց միջի ճորտին. «Մեր մտավորականները բոլոր պրեզիդենտներին սկսեցին քծնել, համենայնդեպս նրանց 99,9 տոկոսը… Ամեն մեկն ուզում է ինչ-որ բան պլոկել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ անցել են քծնանքի, կուսակցականության օրերը, Հախվերդյանը նշեց, որ որոշ չափով անցել են, բայց երբ որ ասում են հեղափոխություն, նկատի ունեն մտքի հեղափոխությունը.

Похожее изображение

«Այդ նույն մարդիկ ինչպե՞ս պետք է հեղափոխեն իրենց միտքը, երբ որ դա կարծրացած շտամպ է իրենց մոտ:

Հեղափոխությունը մեզ մոտ կլինի մի 50 տարի հետո, երբ որ մարդիկ բարեկեցիկ կապրեն ու կսկսեն մտածել՝ իրենք առհասարակ իրավունք ունե՞ն մոլորակի վրա քայլելու թե չէ, և վերջապես ի՞նչ են արել իրենք:

Նախորդ երկու կառավարությունները կեղծ արժեքների շղթաներ սարքեցին, գիտեք՝ ինչքան սուտ գեներալներ կան, ազգային հերոսներ, որ բոլորովին էլ հերոս չեն… Սովետից մինչև հիմա ինձ համար ոչ մի բան չի փոխվել… Մի բանից շատ գոհ եմ, գոնե հին, փտած դեմքերը չենք տեսնի»:

Похожее изображение

«Ահագին բաներ, ինչքան որ կարողանում է վարչապետը, անում է, բայց ժողովուրդը դժգոհ է, ասում է՝ բռնում է, բաց է թողնում… Նա կարող է ժողովրդին գոնե ակնարկել, որ իր հնարավորություններն այդքանն են»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կառավարության օպտիմալացման նախագծին՝ Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ դա մի կողմից լավ է.

«Լիքը պարազիտներ էին այնտեղ աշխատում, Փաշինյանը թափ տվեց, այդ տզրուկներն ընկան… Կրթությունը և մշակույթն իրոք սերտորեն կապված են: Մշակույթը լեզուն է…

Картинки по запросу ռուբեն հախվերդյան

Նիկոլը որ խոսում է, հասկանում եմ, նախկին նախարարները խոսում էին, ոչինչ չէի հասկանում:

Եթե հայերեն խոսել չգիտես, ուրեմն ինչո՞վ ես հայ, թեև ունենք հրաշալի հայեր դրսում, որոնցով հպարտանում ենք, դա երգչուհի Շերլին Սարգսյանն է, դա այն աղջիկն է՝ Քիմ Քարդաշյանը, որ իր հետույքով ավելի մեծ գործ արեց, քան ամբողջ ՀՅԴ-ն…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 324 times, 1 visits today)