Մենք ձեր ոտքերն ենք նման ձևով վառելու. «Բնապահպանի տուն»

«Բնապահպանի տուն» բնապահպանական նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոմանք ծառերի տակից վառում են, որպեսզի ծառն իբր օրինական, թափուկի տեսքով հանեն անտառից։

«Մենք ձեր ոտքերն ենք նման ձևով վառելու։ Նման դեպքեր շատ են եղել։ Ուղիղ երկու շաբաթ առաջ մխում էին Թեղուտ գյուղից վերև ընկած անտառները։

Դրանից առաջ էլ նույն ձևով վերացրել էին Շամախյան տեղամասի հետքերը։

Այն, ինչը մենք գիտենք՝ անուններ, դեպքեր, տեղեր, ցավոք ոստիկանությունում որպես ապացույց չի ընդունվի։

Բայց երկար չմնաց ու այս ճիճվաբույնն էլ կքանդենք»,-ասված է գրառման մեջ։

1in.am

(Visited 26 times, 1 visits today)